Արցախի պետնախարարը՝ բիզնեսում Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի «փայերի» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ

– Պարո՛ն Մարտիրոսյան, տնտեսական աճի ցուցանիշը բավարարո՞ւմ է Արցախի Կառավարությանը: Պարենային ինքնաբավության խնդիրն ինչպե՞ս եք լուծում:

– Նախորդ տարվա տնտեսական աճի արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, ժամանակ է պետք՝ վերջնական արդյունքները ստանալու համար: Նախնական տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 12 տոկոսով գերազանցելու է նախորդ տարվանը, իսկ ՀՆԱ-ի ցուցանիշը կկազմի 11.9 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է և գերազանցում է մեր տասը տարվա միջին ցուցանիշին: Կարող ենք փաստել, որ 2018 թվականը լավ արդյունքներով ենք փակում, և դա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտում ունեցանք աննշան անկում՝ կապված անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետ:
Պարենային անվտանգության հետ կապված նշեմ, որ առանձին ապրանքատեսակների մասով ունենք ինքնաբավարարման խնդիր, և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Գյուղատնտեսական արտադրանքի ավելացման շնորհիվ փորձում ենք ռազմական կարևորության ապրանքատեսակների մասով ավելացնել արտադրությունը:

– Ներդրումների ցուցանիշն ինչպիսի՞ն է: Արդյունքները գոհացնո՞ղ են:

– Բանկային և ընդհանրապես ներդրումները վերջին տարիներին աճել են: Ունենք օտարերկրյա ներդրումներ, որոնք կապված են ազգությամբ հայ ներդրողների հետ: Ներդրումներ կան արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Արդյունաբերության ոլորտի ներդրումների շնորհիվ ունենք մի քանի տեքստիլ արտադրություն, գյուղատնտեսության ոլորտում ունենք ինտենսիվ այգիներ, կա պայմանավորվածություն ևս մի քանի այգի հիմնելու մասին:

– Արցախում ազատ տնտեսական գործունեությամբ զբաղվել հնարավո՞ր է: Նկատի ունեմ՝ մենաշնորհներ կա՞ն, որոնք խանգարում են գործարարներին և ներդրողներին:

– Եթե խոսքը բնական մենաշնորհների մասին է, ապա ունենք որոշակի ոլորտներ՝ էներգետիկայի կամ հեռահաղորդակցության ոլորտներում: Բայց այլ ոլորտներում ընդգծված մենաշնորհներ չունենք, այլ խոչընդոտներ չկան: Հակառակը, մենք փորձում ենք աջակցել արտաքին ներդրողներին՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ:

– Պարո՛ն Մարտիրոսյան, Արցախում ընդդիմադիրներն այլ հայտարարություններ են անում, որ բիզնես դաշտն այստեղ մի քանի հոգու ձեռքում է, մասնավորապես՝ գործող նախագահի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կամ նրանց մերձավորների: Հայկ Խանումյանը հայտարարում է, որ պետական միջոցները փոշիանում են Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի փեսայի՝ Հայկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերություններով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Պետության կարիքների համար տարբեր ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացը խիստ կանոնակարգված է: Գործում է գնումների մասին օրենքը, որով սահմանվում են այն ընթացակարգերը, որոնց համաձայն՝ պետությունը պետք է այդ ապրանքներն ու ծառայությունները ձեռք բերի: Այդտեղ այլ ազդեցություն չկա: Մենք ունենք նպատակ՝ ավելի բարելավել գնումների ոլորտը: Մենք բիզնեսին չենք խոչընդոտում, առավելագույնս պայմաններ ենք ստեղծում, մասնավորապես՝ հարկային արտոնությունների տեսքով: Ունենք բիզնես կենտրոններ ստեղծելու ծրագիրը, որի շրջանակում պայմաններ են ստեղծվում տարբեր արտադրողների համար:

– Ժամկետանց վարկերի խնդիրն ինչպե՞ս է լուծվելու: Հնարավո՞ր է՝ զիջումներ լինեն:

– Առևտրային բանկերը որոշակի զիջումներ արել են, նախորդ տարի բավական մեծ չափերի գումար են զիջել: Խոսքը 200 մլն դրամի ներման մասին է: Դա վերաբերել է ժամկետանց պարտավորությունների, տույժերի, տուգանքների ներմանը՝ որոշակի պայմանների դեպքում:

– Տեղեկություններ կան, որ առաջիկա ընտրություններով պայմանավորված՝ «Արցախբանկը» վարկերի ներման գործընթաց է իրականացնելու:

– Ես նման տեղեկություններ չունեմ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան