Զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ. ՔԿ նախագահ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը:

«Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ներկայացրել է հանցավորության վիճակը զինված ուժերում:

Ըստ այդմ՝  2018թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում  հաշվառվել է 1762 հանցագործության դեպք` նախորդ տարվա  1830-ի դիմաց:  Վիճակագրական տվյալները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակը նվազել է 68-ով կամ 3,7%-ով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազումը պայմանավորված է հիմնականում սպանության / 13-ով/, սպանության փորձերի /37-ով/, թմրանյութերի ապօրինի շրջանառության /28-ով/, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու /42-ով/ և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու /33-ով/ դեպքերի նվազմամբ:

2018թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4872  քրեական գործ կամ  Կոմիտեի քննիչների վարույթում քննված ողջ քրեական գործերի / 25 675-ի/  18. 9 %-ը:

Արձանագրված դեպքերից չբացահայտված են մնացել ընդամենը 49-ը:

2018 թվականին  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 39 անձ, որոնցից 32-ը եղել են զինծառայողներ, այդ թվում՝ 14 սպա, 3 ենթասպա, 1 պայմանագրային և 14 պարտադիր ժամկետային զինծառայող:

Զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 273 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 178 անձ:  Դատի է տրվել 92 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 416.935.665 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 415.355.946 ՀՀ դրամը:

Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով պետությանը պատճառված վնասը կազմել է 485.685.000 դրամ, որից 465.892.000 դրամը՝ պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է 418.889.000 դրամ կամ 89,9 %-ը , բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների՝ 169.000 դրամ արժողությամբ գույքի վրա: Հարկ է նշել, որ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված միայն մեկ քրեական գործով 2017 թվականին հայտնաբերված հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 398.620.500 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Պետք է նշել, որ վարույթում քննված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասից 2018 թվականին վերականգնվել է 421.643.000 դրամ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի խոսքով՝ բավականին նվազել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց թվաքանակը և եթե  2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր  1170, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 993:

ՔԿ ԶՔԳՎ տասը կայազորային քննչական բաժնի պետերը ևս հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց բաժիններում քննվող քրեական գործերի ընթացքը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նիստի ընթացքում քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու  վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահն անդրադարձել է նաև զինված ուժերում  հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացմանը, ծառայության ընթացքում հայտնաբերված տարատեսակ խախտումները չկրկնելուն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ շփման անհրաժեշտությունը.«Տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ և կազմակերպվեն պատշաճ մակարդակով»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նիստի ընթացքում  մի շարք աշխատանքային հարցեր է  քննարկել Պաշտպանության նախարարի և միջոցառմանը ներկա ստորաբաժանման ղեկավարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Պաշտպանության նախարարին առաջարկություններ է ներկայացրել՝ հանցագործությունների նախականխման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինքնասպանությունների դեպքերը հնարավորինս կանխելու,ՊՆ և ԶՈՒ ունեցվածքի պահպանության, զորային տնտեսության ոլորտում գնումների գործընթացն առավել թափանցիկ կազմակերպելու և հնարավոր չարաշահումները կանխելու, զինված ուժերում ծառայելն առավել գրավիչ դարձնելու, այս ոլորտում ծագած օրենսդրական և կազմակերպչական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև՝ զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՔԿ նախագահը կարևորել է գործընկեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությունը և հայտնել իր պատրաստակամությունը՝ առկա հարաբերությունները խորացնելու և առավել սերտ համագործակցություն ձևավորելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: