Չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ մի պահ համաձայն կլինի, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթացներին. Արցախի ԱԺ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Factor tv-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը

-Տիկին Մխիթարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջիկա հանդիպումից առաջ, ուղերձները, որոնք հղում են համանախագահներն Արցախում ինչպե՞ս եք գնահատում, մտահոգություններ կա՞ն:

-Արցախը մտահոգությունների մեջ է, և, երբ շրջում եք քաղաքում, տեսնում եք մարդկանց դեմքերին այն մտահոգությունը, որ բոլորս էլ անհանգիստ ենք, թե ինչ է տեղի ունենում: Դուք հարցում եք անում մի բանի մասին, որի «խոհանոցային» քննարկումներին մենք չենք մասնակցում, չգիտենք, թե կոնկրետ ինչ է առաջարկվում: Կա քաղաքական մի ամորֆ իրավիճակ, որ ինչ-որ կառույցներ այս երկրի ճակատագրի մասին որոշումներ են կայացնում, որոնք մեզ հայտնի չեն:

Հայտարարությունը լուրջ մեսիջ է արցախցիներիս, թե ինչ է մեզ սպասվում՝ մենք չգիտենք: Այնտեղ հոլովվում են այն երեք սկզբունքները, որոնք դրված են մադրիդյան նախագծում՝ հարցի խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Հարցի խաղաղ լուծումը ձեռնտու է, թե՛ Ադրբեջանին, թե՛ Ղարաբաղին: Մենք կողմ չենք պատերազմին, բայց, եթե մեզ պարտադրվեն ինչ-ինչ որոշումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, ապա մենք պարտրաստ ենք ամեն ինչի:

-Համանախագահների հայտարարությունում նշվում է, որ չի կարող լինել բանակցային գործընթացի միակողմանի փոփոխություն: Սա արձագանք է ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ նա ցանկանում է Արցախը ներգրավել բանակցություններին: Նման պայմաններում, երբ համանախագահները պնդում են, որ դա անթույլլատրելի է, ո՞րն է լինելու հանգուցալուծումը:

-Ողջունելի է, որ պարոն Փաշինյանը բարձրաձայնել է այն հարցը, որ մենք պետք է դառնանք բանակցային կողմ: Սակայն հույս կապել, որ Ադրբեջանը կարող է համաձայն լինել կամ չլինել, սա խնդիր է: Չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ մի պահ համաձայն կլինի, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթացներին: Մենք մեր կամքից անկախ հայտնվել ենք մի կարգավիճակում, երբ մուրացկանի նման խաղաղություն ենք մուրում: Հայտարարել, որ մենք պատրաստ ենք տարածքներ հանձնել՝ հանուն խաղաղության, դա անհեթեթություն է: Արցախը պատերազմ չի սկսել, Արցախի վզին պատերազմ փաթաթվել է: Եթե այսօր խոսք է գնում, որ մենք ունենք գրավյալ տարածքներ, դա ծաղր է իրականության նկատմամբ: Մենք տարածքներ չենք գրավել, մենք պարզապես կրակակետեր ենք հանգցրել և ապահովել ենք մեր անվտանգությունը: Այդ տարածքը մեր անվտանգության գոտին է և, եթե այսօր խոսում ենք, որ մեր անվտանգությունը պետք է փոխարինենք թվացյալ խաղաղությամբ, ճիշտ չէ:

-Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները Արցախում մտահոգությունների տեղիք տալի՞ս են:

-Իհարկե տալիս  են, որովհետև զորավարժությունները քաղաքական, ռազմական ռեվերանսներ են, որոնցով փորձում են իրենց հզորությունն ի ցույց դնել մեզ: Մտահոգում է, բայց մենք մեր ձեռքերը ծալած չենք նստել: Մեր բանակը պատրաստ է պաշտպանել մեր երկիրը, սահմանները:

Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան, Ստեփանակերտ