Անհանգստության տեղիք միշտ կա. ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի զորավարժությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մետ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
Բոլորը

Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը, շարունակելու է կատարել իր պարտականություններն ու աշխատել խաղաղության համար:

Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Factor.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որ բանակցային ձևաչափի փոփոխության կարիք կա, արդյո՞ք սա մեսիջ է Հայաստանին, որ պետք չէ Արցախին ներգրավել բանակցություններում:

«Մենք առաջ ենք քաշել հարց, որը վերաբերում է լիակատար արդյունավետ աշխատանքին: Մենք բացատրել ենք՝ ինչ է նշանակում Արցախի մասնակցությունը և դրա կարևորությունը՝ արդյունավետ աշխատելու համար»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում շատ հստակ կա նույն միտքը, որ որևէ կերպ նախապայման Հայաստանի կողմից երբևէ չի եղել. «Հայաստանն աշխատելու է խաղաղության համար: Այս բոլոր հարցերի մասին մենք բազմիցս խոսել ենք, ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել այդ առումով: Այսօրվա հանդիպումը նույնպես միտված էր նրան, որ մենք շարունակում ենք սերտ աշխատել Արցախի իշխանությունների հետ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, արդյո՞ք անհանգստության առիթ կա հարցին՝ ԱԳ նախարարը պատասխանեց. «Անհանգստության տեղիք միշտ կա, երբ մենք ունենք չլուծված հակամարտություն: Բայց, ինչպես պաշտպանության նախարարն է ասել, հանգիստ եղեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան