ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հերքել է Reuters գործակալության հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունը, ըստ որի՝ ամերիկյան հատուկ ծառայությունների գնահատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է ձգտել ամբողջությամբ վերահսկել Ուկրաինայի տարածքը և պատրաստվում է գրավել Լիտվան, Լատվիան և Էստոնիան։

«Ո՛չ, սա սուտ է և քարոզչություն։ Reuters-ը դիտավորյալ տարածում է այս հայտարարությունները՝ պատերազմ սատանացնողների շահերից ելնելով, որոնք ցանկանում են թուլացնել նախագահ Թրամփի անդադար ջանքերը՝ կանգնեցնելու այս արյունալի պատերազմը, որի հետևանքով երկու կողմերից էլ ավելի քան մեկ միլիոն մարդ է զոհվել»,-գրել է Գաբարդն իր X էջում։

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը նաև նշել է, որ իր ղեկավարած կառույցի գնահատմամբ «Ռուսաստանը ձգտում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ավելի մասշտաբային պատերազմից»։ Ըստ նրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները ուսումնասիրող մասնագետները կարծում են, որ ներկայում ռուսական բանակը «չունի ամբողջ Ուկրաինան՝ առավել ևս Եվրոպան, գրավելու և օկուպացնելու հնարավորություն»։

Գաբարդի խոսքով՝ այս մասին տեղեկացվել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Մայք Քուիգլին, որը Reuters-ին մեկնաբանություն էր տվել։

«Հետախուզական տվյալները միշտ ցույց են տվել, որ Պուտինը ցանկանում է ավելի շատ։ Եվրոպացիները դրանում վստահ են։ Լեհերը՝ բացարձակ։ Բալթյան երկրները կարծում են, որ իրենք առաջիններն են հերթում»,-նշել էր նա։

Գործակալության՝ դեկտեմբերի 19-ին հրապարակված հոդվածը կազմվել է վեց աղբյուրների հիման վրա։ Նրանցից մեկը հայտնել է, որ Պուտինի ծրագրերին վերաբերող ամերիկյան հետախուզության վերջին զեկույցը ներկայացվել է սեպտեմբերին։ Reuters-ի զրուցակիցները պնդել են, որ Ռուսաստանի նախագահը ձգտում է գրավել ողջ Ուկրաինան։ Այս պնդումները, ինչպես նշված է հոդվածում, հակասում են Դոնալդ Թրամփի և նրա ներկայացուցիչների հայտարարություններին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում։