Երրորդ օրն ասացին, ոստիկան է սպանվել. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողների հարցաքննությունը շարունակվում է

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին չէին մասնակցում Պավել Մանուկյանն ու Սմբատ Բարսեղյանը, վերջիններիս նկատմամբ կիրառվել էր սանկցիա, և նրանք հեռացվել էին դահլիճից: Նիստին ներկա չէին նաև «Սասնա ծռերի» աջակիցները, վերջիններս դատարանի որոշմամբ այլևս չեն կարոող մասնակցել նիստերին, քանի որ նիստերն այսուհետ կանցնեն դռնփակ:

Զարուհի Փոստանջյանը նիստի մեկնարկին միջնորդեց վերանայել դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը և «Սասնա ծռերի» աջակիցներին թույլատրել մասնակցել նիստին: Մեղադրողն առարկեց այս որոշման դեմ՝ ասելով, որ նման փորձ արդեն ունեցել են, բայց հասարակական կարգը չի պահպանվում, և գործի քննությունը ըստ պատշաճի չի ընթանում:

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն ասաց, որ իր հարազատները մեղավոր չեն, որ չեն կարողանալու հետևել նիստերին. «Ճիշտը նա է, որ ով մեղավոր է իր պատիժը կրի, հիմա իրար չեն հասկացել, ինչ են արել՝ դրանից իմ հարազատները ինչո՞ւ պիտի տուժեն»:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախկինում դահլիճում գտնվողներին բազմիցս զգուշացումներ է տվել, սանկցիա կիրառել, հիշեցրեց նաև որ վերջերս էլ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը վերանայել է, բայց կրկին նիստերի ընթացքը խաթարվել է: Մեսրոպ Մակյանը պնդեց, որ նիստերը պիտի լինեն դռնփակ, բայց դա չի կարող ազդել օբյեկտիվության վրա. «Դահլիճում բազմաթիվ լրատվամիջոցներ կան և նրանցից ոմանք ուղիղ եթերով հեռարձակում են նիստի ընթացքը, հետևաբար օբյեկտիվության խնդիր լինել չի կարող»:

Այսօրվա դատական նիստին շարունակվեց տուժող՝ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը: «Տեսել եմ Մարտիրոս Հակոբյանին, որը օդ էր կրակում ու մեզ մոտ գալիս: Մի երեք-չորս հոգի տեսել եմ էլի զենքով, բայց դեմքերը չեմ մտաբերում»,-ասաց տուժողը:

Նա ասաց, ոստիկանների վնասվածք ստանալու կամ սպանվելու մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Վերջինս առարկեց համաներումը խմբի անդամների նկատմամբ կիրառելու դեմ:

Հաջորդը հարցաքննվեց տուժողներից Նորայր Թևանյանը, որն աշխատում է, որպես շտապօգնության բժիշկ: Նա պատմեց, որ գնդի ներսում իրենք տուժածներին օգնություն են ցուցաբերել, վիրակապել նրանց: Տուժողը նշեց, որ շուրջ չորս օր մնացել են գնդի տարածքում ու երբ խմբի անդամները քնած են եղել, ինքը իր ընկերների հետ գաղտնի լքել է ՊՊԾ գունդը:

Նիստի կեսից լրացավ Պավել Մանուկյանի սանկցիայի երեք ժամը, և նա հրավիրվեց դահլիճ:

Պավել Մանուկյանը հարցրեց տուժողին. «Դուք՝ որպես հայ և որպես բժիշկ, այդ օրերին մտահոգություն չունեի՞ք, Դուք Ձեզ մեր տղաների կողմից տուժող ճանաչո՞ւմ եք»: Դատավորը հստակեցրեց` Ձեր նկատմամբ վատ վերաբերմունք եղե՞լ է. «Ոչ, ոչ մի վատ վերաբերմունք չի եղել»,-արձագանքեց տուժողը, ապա հավելեց. «Երբ գնդի ներսում էինք երրորդ օրն ասացին, որ ոստիկան է սպանվել, գնդի ներսից արձագանքեցին, որ չի կարող լինել: Արայիկ Խանդոյանը եկավ ու ասաց, որ չհամաձակվեք կրակել գնդի ներսից դուրս»:

Լիլիթ Շաբոյան