Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցը Բրյուսել. ի՞նչ սպասել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Պաշտոնավարման 10-րդ ամսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ պաշտոնական այցը Բրյուսել մեկնարկեց այսօր։ Ծրագրված են բարձր մակարդակի հանդիպումներ Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Աշխարհաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը։ Արտաքին քաղաքական ասպարեզում Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին քայլերը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին հուշում են մեկ բան՝ Հայաստանը, որ ավանդաբար ռուսական շահերի սպասարկող է ընկալվել, այսօր փորձում է մեջքն ուղղել և հանդես գալ որպես ինքնուրույն դերակատար:

«Արտաքին այն քաղաքականությունը, որ վարվել է մինչ իշխանության փոփոխությունը Հայաստանում, եղել է ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ՝ թյուրիմացություն։ Որևէ պատճառ չունի ներկայիս իշխանությունը Ռուսաստանից վասալային կախվածություն ունենալու։ Իհարկե, սա մեծ դիսկոմֆորտ է պատճառում Ռուսաստանին։ Բայց այդ երկրում ռացիոնալ մտածողները հասկանում են, որ այլ Հայաստան այլևս չի լինելու, պետք է աշխատել այն Հայաստանի հետ, որը կա։ Հայաստանը Ռուսաստան չէ և Ռուսաստան չի դառնալու»,- ասաց քաղաքագետը։

Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելուց խոսելիս հայաստանցիները հիշում են 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկության մասին։ Այդպիսով չեղարկվեց նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ ռուսները չեն երջանկանում Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացումից, բայց ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության տարիների, այս անգամ ռուսները գործ ունեն ինքնիշխան Հայաստանի հետ։

«Ռուսաստանը շարունակելու է խանդով վերաբերվել, բայց ինքնիշխանությունը ենթադրում է աշխատանք այդ խանդի ուղղությամբ։ Եվ շատ հասկանալի բացատրություն, որ դուք ունեք ձեր շահերը, որոնց մի մասը զգալիորեն համընկնում է մեզ հետ, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ աշխատել առանց որևէ կասկած առաջացնելու ձեզ մոտ, բայց մենք ունենք մեր շահերը, որոնք չենք կարող անտեսել ինչ-ինչ ներքին իշխանական խնդիրներ լուծելու պատճառով»,- ասաց Հակոբ Բադալյանը։

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ Հայաստանը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորություններին, բայց մյուս կողմից զարգացնում է կապերն Արևմուտքի և Իրանի հետ, այնպես, որը հարաբերությունների խորացումը մեկ ուժի հետ տեղի չունենա մյուսի հաշվին։ Հայաստանն ու Եվրոպական միությունն այսօր խնդիր ունեն կյանքի կոչել 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ «Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ահռելի ներուժ է առկա։ Այդ պայմանագրի իրականություն դառնալը նշանակում է ունենալ այլ որակի Հայաստան, այն, ինչը մենք երազում ենք, բայց միանգամայն իրականանալի է։ Եվրոպական ներդրողների մեծ ակտիվացում, դա ևս ակնկալում ենք այս այցի արդյունքներով, ինչպես նաև՝ ավելի մեծ ներկայություն հայկական ապրանքների՝ եվրոպական շուկայում։ Քաղաքական իմաստով դա աջակցությունն է Հայաստանին տեղի ունեցող բարեփոխումներին, այդ բարեփոխումներին եվրոպական չափումների հաղորդումը, նաև՝ ֆինանսական  աջակցությունը»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ եթե նախորդ իշխանության օրոք Եվրամիության հետ հարաբերություններում կարելի էր բավարարվել Համաձայնագրի ի կատար ածումով, ապա այսօր թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն պետք է նոր նշաձող սահմանեն։ «Օրակարգը կարող է և պետք է ներառի աշխարհաքաղաքական շատ ավելի ընդգրկուն նախագծեր ու ծրագրեր։ Շատ հետաքրքիր է, որ այցը զուգորդվում է Իրան կատարած այցին և դրանից մի քանի օր հետո է տեղի ունենում։ Նկատի ունենանք, որ Իրանում գազի տարանցման մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սա կարող  է լինել նախաբանի նման մի բան Եվրոպային առաջարկվող։ ԵՄ-Իրան ուղղությունը առանցքայիններից մեկն է, որ պետք է աշխատի Հայաստանը։ Էստեղ առանցքային դետալը լինելու է այն, որ Հայաստանը հավաստիացնի, որ ինքը ինքնուրույն խաղացող է և ոչ մի երրորդ կողմ ազդեցություն չի ունենալու Հայաստանի վարքագծի վրա»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Բրյուսել այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը եղել է 1425 թվականին հիմնադրված Լյուվենի Կաթոլիկ համալսարանում, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը: Լյուվենի համալսարանը ամենամեծն ու ամենահայտնին է Բելգիայում՝ ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Լյուվենի համալսարանն ու Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի կրթական միջավայրը բարեփոխելու գործում։

Ռոբերտ Անանյան