Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված քայլերի քրոնիկոնը՝ հետհեղափոխական Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Այսօր լրանում է Մարտի 1-ի դեպքերի 11-րդ տարելիցը։ Անցած տարիներին իշխանությունները մի քանի անգամ այդ արյունալի իրադարձությունների էջը փակեցին, ապա բացեցին, սակայն այդպես էլ գործը չբացահայտեցին։ Թավշյա հեղափոխությունից հետո այս գործը նոր ընթացք ստացավ։ Մեկը մյուսին հաջորդող քրեական գործեր հարուցվեցին, մեղադրանքներ առաջադրվեցին նախկին պաշտոնյաներից շատերին և որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Factor.am-ը ամփոփել է, թե ինչ զարգացումներ եղան 2008 թվականի Մարտի 1-ի գործով հեղափոխությունից հետո։

Առաջինը Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանք առաջադրվեց 2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին։ Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ փետրվարի 23-ին արձակելով 0038 հրամանը, Միքայել Հարությունյանն այլ անձանց հետ համաձայնությամբ կատարել է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ։

Քրեական գործի հարուցումից հետո պարզ դարձավ, որ Միքայել Հարությունյանը գտնվում է Ռուսաստանում։ Ռուս իրավապահները հայաստանցի գործընկերների դիմումներին ի պատասխան հայտնեցին, թե Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Իսկ դա նշանակում է, որ չի կարող հանձնվել հայկական կողմին, եթե նույնիսկ մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու համար։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձման չի ենթարկվի։ ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, ուժի մեջ է թողել Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, և նա շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

Այս գործով գրեթե միաժամանակ մեղադրանքներ առաջադրվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Հուլիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած շուրջ 7 ժամ տևած նիստում որոշեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին։ Քոչարյանի շուրջ զարգացումները, սակայն, այսքանով չավարտվեցին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։ Դատարանն այս որոշումը կայացրել էր հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Ազատ արձակվելուց մեկ օր անց Քոչարյանը հրավիրեց ասուլիս, որը վերածվեց բողոքի ակցիայի։ Տապալված ասուլիսից օրեր անց՝ օգոտոսի 16-ին, «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։

Սեպտեմբերի 11-ին լրատվական դաշտը պայթեցրեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցության հրապարակումը, որտեղ նրանք քննարկում են, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ով պետք է կալանավորվի, ով՝ ոչ։ Նույն օրը հրավիրված ասուլիսում ՀՔԾ պետը հայտարարեց, որ գաղտնալսումը կատարվել է Մարտի 1-ի բացահայտումը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնաց մինչև դեկտեմբերի 7-ը։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և համարում է դրանք քաղաքական հետապնդում։ Դեկտեմբերի 11-ին Քոչարյանի աջակիցներն առաջին անգամ բողոքի ակցիա իրականացրին Հանրապետության հրապարակում և Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով նրա ազատարձակումը: Պաշտպանական խմբի կողմից պարբերաբար ներկայացվող միջնորդությունները Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մերժվում են։

Նշենք նաև, որ փետրվարի 12-ին Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Քոչարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։

Ռոբերտ Քոչարյանին զուգահեռ հուլիսի 27-ին մեղադրանք առաջադրվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, նա ևս մեղադրվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու համար։ Դեկտեմբերի 5-ին, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին հրապարակվեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված խոսակցության երկրորդ մասը, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հիշատակվում էր նաև Յուրի Խաչատուրովի անունը, մասնավորապես Արթուր Վանեցյանը պնդում էր, որ նրան կալանավորելը կունենա վատ հետևանքներ, «ռուսները ծանր կտանեն»։ Հավանաբար նաև այդ փաստարկը նկատի առնելով՝ հուլիսի 28-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը քննելով, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատեց կալանքից։

Այնուհանդերձ՝ Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նա պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի մայիսի 2-ին։ Յուրի Խաչատուրովի գործով ևս հայտարարվել է նախաքննության ավարտ։

Արդեն օգոստոսի 3-ին մեղադրանք առաջադրվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որը 2008 թվականի գարնանը զբաղեցնում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Արմեն Գևորգյանը ևս մեղադրյալի կարգավիճակով գտնվում է ազատության մեջ, նրան կալանավորելու ՀՔԾ-ի բոլոր միջնորդությունները դատարանը մերժեց։ Գևորգյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Գործի մասին էլ խոսել չի շտապում։ Արմեն Գևորգյանի գործով ևս հայտարարվել է նախաքննության ավարտ։

Հոկտեմբերի 31-ին ապացույցներ կեղծելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Մարտի 1»-ի գործի քննության ժամանակ Հարությունյանի ցուցումով Զինված ուժերի զենքերից կրակված պարկուճները փոխարինվել են Ոստիկանության սպառազինության մեջ մտնող զենքերից կրակված պարկուճներով։ Այդկերպ փորձ է արվել քողարկել բանակի մասնակցությունը Մարտի 1-ին։ Դեկտեմբեր 26-ին նրա մեղադրանքը լրացվեց ևս երկու հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, նա մամուլի միջոցով հայտնում է, որ գտնվում է ՌԴ-ում՝ բուժման նպատակով։

ՀՔԾ-ն ներկայացրել է նրան կալանավորելու միջնորդություն, որը դատարանը վերացրել է։ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։ Հունվարի 10-ին պարզ դարձավ, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Սեյրան Օհանյանն, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, գրել էր հետևյալը․ «Այս ամենը ես որակում եմ Մարտի 1-ի ցավալի դեպքերի բացահայտումը դեպի փակուղի տանող բացահայտ ինքնանպատակ ճանապարհ, իսկ գործի շրջանակներում առաջադրվող մեղադրանքների տրամաբանությունը հուշում է, որ բացառված չեն նոր «ստեղծագործական մոտեցումները»։

Սեյրան Օհանյանին կալանավորման միջնորդություն չի ներկայացվել, նրա գործով ևս հայտարարվել է նախաքննության ավարտ։

Փետրվարի 1-ին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ունի վկայի կարագավիճակ։ Հիշեցնենք, որ 2008 թվականին նա ՀՀ վարչապետն էր։ Փետրվարի 7-ին էլ Մարտի 1-ի գործով կրկին վկայի կարգավիճակով հարցաքննվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Այսպիսով՝ մարտի 1-ի դեպքերից 11 տարի անց վերջապես իրականություն դարձավ այն, ինչի անհրաժեշտության մասին այսքան տարի բարձրաձայնվում էր․ ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվեցին։

Երեկ էլ՝ փետրվարի 28-ին, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Ամփոփելով նշենք, որ չնայած իշխանությունները դեռևս ամիսներ առաջ հայտարարել են, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, այնուամենայնիվ, կատարվածի 11-րդ տարելիցին ընդառաջ 10 զոհերի սպանության համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։

Լիլիթ Շաբոյան