Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից 2016 թ․ ապրիլին ռազմական հանցագործություններ կատարած զինծառայողների պարգևատրումները չեն կարող հիմք ծառայել խաղաղություն կառուցելու համար. հայտարարություն

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։

Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ, որում ասված է.

«1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր և սպանություններ։ Ադրբեջանական իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտել են քողարկել հանցագործության չափերը, պաշտոնապես հայտարարել են, որ սումգայիթյան ջարդերի արդյունքում սպանվել է 26 հայ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել կամ հաշմանդամ են դարձել։ Սակայն ականատեսների վկայությամբ սպանվածների և տուժածների թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները։ Ինչպես հետագայում պարզվեց, սպանված հայերի դիակները տեղափոխում էին Բաքվի և այլ բնակավայրերի դիարաններ։

Ադրբեջանական իշխանությունները, խորհրդային ղեկավարության թողտվությամբ, փորձում էին թաքցնել ոչ միայն իրականացված հանցագործության չափերը, այլ նաև դրա իրական պատճառներն ու շարժառիթները։ Հենց այդ նպատակով էլ միասնական քննչական գործընթաց չանցկացվեց, գործը տրոհվեց 80 դրվագների։ Սումգայիթյան ջարդերի հետաքննության նկատմամբ նման մոտեցումը և ընդհանրապես քննության կազմակերպումը կանխավ բացառում էին տվյալ հանցագործության իրական կազմակերպիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Արդյունքում ջարդարարների մեծ մասը դատապարտվեց կարճ ժամկետներով ազատազրկման:

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Մասնավորապես․

Սումգայիթ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել փետրվարի 26-27-ը տեղի ունեցած հակահայկական հանրահավաքներին, որոնց ժամանակ հնչում էին հայերին սպանելու կոչեր, ջարդարարների զենքը՝ սրածայր մետաղյա ձողերը, նախօրոք պատրաստվել էին Սումգայիթի գործարաններում, ջարդարարների մոտ կային հայերի բնակարանների հասցեների ցուցակները, որոնք կազմվել էին բնակշահագործման գրասենյակներում (ԲՇԿ), քաղաքային և հանրապետական իրավապահ մարմինները չէին արձագանքում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին և հրապարակային բռնություններին:

Հայերի սումգայիթյան ջարդերը կանխորոշեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ամբողջ ընթացքը։ Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական իշխանությունները մտադրվել էին բռնությունը, սպանությունները և էթնիկ զտումներն օգտագործել որպես հակամարտության լուծման միջոց։

1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։ Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերի ֆոնին արդիական է դառնում 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց իրավական գնահատականի հարցը։

Ակնհայտ է, որ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը, մարդասպանների փառավորումն ու հերոսացումը՝ սկսած սումգայիթյան ջարդարարներից և վերջացրած Ռամիլ Սաֆարովով, Դիլհամ Ալիևի և Շահբազ Գուլիևի Արցախում կատարած ծանր հանցագործություններն արդարացնելու փորձերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից 2016 թ․ ապրիլին ռազմական հանցագործություններ կատարած զինծառայողների պարգևատրումները չեն կարող հիմք ծառայել խաղաղություն կառուցելու համար»,- ասված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։