Երբ ապացուցվի, որ ԱԱԾ-ական ճնշում է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի վրա, ես հրաժարական կտամ. ԿԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ վրա, այդ օրը ես հրաժարական կտամ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրավիրում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հորդորելով չքվեարկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգտին:

«Այս «ասում են»-ները կարելի է ստուգել: Այսքան օրերի ընթացքում, որ ասում են, որևէ խորհրդի անդամի հետ խոսե՞լ եք, հարցրե՞լ եք՝ նրանց իրավապահ համակարգից կանչե՞լ են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը մեկ ապացույց անգամ չի տեսնում, որը կփաստի խորհրդի անդամների վրա ճնշումները:

Արայիկ Հարությունյանն անհիմն է համարում հայտարարությունները, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, քանի որ ցանկանում են ռեկտորի պաշտոնում իրենց թեկնածուին տեսնել:

«Նման բան բացառվում է, ու մինչև հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ: Ինքն է փորձում այս ամենը քաղաքականացնել՝ պրոցեսի մեջ ներքաշելով նաև իր գործընկերներին: Ես պարզապես իր գործընկերներին կոչ կանեմ չտրվել այս սադրանքներին: ԵՊՀ-ում երկար ժամանակ աշխատել եմ, այնտեղ և՛ գիտխորհրդում, և՛ բոլոր ֆակուլտետներում կան հոյակապ մասնագետներ։ Իմ նշանակվելուց հետո Արամ Սիմոնյանին և մնացած բոլոր ռեկտորներին հավասար ու արդար վերաբերմունք եմ ցուցաբերել ու ցուցաբերելու եմ։ Մեր նախարարության ամենաբարձր պաշտոններին կան մարդիկ, որոնք Արամ Սիմոնյանի կուսակիցներն են»,- շարունակեց Հարությունյանը։

Անդրադառնալով ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի անցկացվող ակցիաներին՝ նա հիշեցրեց, որ նախկինում որևէ նմանատիպ ակցիայի դիմաց իշխանությունները զորք էին իջեցնում, իսկ հիմա իրենց համար ընդունելի է օրենքի շրջանակում անցկացվող ցանկացած ակցիա: «Մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անել, օրենքով երկիր է, թե իրականացնեն»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են, թե կշրջափակեն բուհը, որպեսզի թույլ չտան ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նիստ անցկացնի, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. « Օրենքի ու իրավունքի սահմաններում յուրաքանչյուրը կարող է անել որոշակի գործողություններ, որոնք թույլ կտան կարծիք արտահայտել։ Այս իշխանություններն այդ իրավունքը հարգում են»: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ՊՎԾ-ի ստուգումներին, նախարարն ասաց. «Ես՝ որպես ԿԳՆ, զրո ինֆորմացիա ունեմ, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ի՞նչ ստուգումներ են անցկացնում բուհերում, քանի դեռ այդ փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին: Սա իմ անխախտելի սկզբունքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան