«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստերը կլինեն դռնփակ. Մեսրոպ Մակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.05.2026 | 13:33
Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, սակայն պարտավորվեց վերացնել Մարուքյանի մասին գրառումները
30.05.2026 | 13:21
Ռահիմ Սթերլինգը ձերբակալվել է թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով
30.05.2026 | 13:03
ԱԺԲ-ի քարոզարշավը Գյումրիում` ՈՒՂԻՂ
30.05.2026 | 12:53
Հունիսի 1-ին որոշ փողոցներ փակ կլինեն
30.05.2026 | 12:34
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
30.05.2026 | 12:05
Արման Ծառուկյանը և Քիլոն Ջիմիսոնը հայացքների մենամարտ են անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ այսուհետ սույն քրեական գործը կշարունակի քննվել դռնփակ կարգով, բացառությամբ լրատվականների:

Դատավորը նման որոշում կայացրեց այն բանից հետո, երբ միջադեպ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» համակիրների և գործով տուժող ճանաչված նախկին ոստիկան Արամ Հովհաննիսյանի ընկերների միջև:

Մակյանը քաղաքացիներին հիշեցրեց, որ մի քանի նիստ առաջ կրկին նման որոշում էր կայացրել՝ հասարակական կարգը պահպանելու համար, սակայն հետո իր որոշումը վերանայել էր:

Նա նաև նշեց, որ գործի թափանցիկությունը պահելու համար նիստը բաց կլինի լրատվամիջոցների համար. «Որպեսզի որոշ անձինք չհայտարարեն, որ նիստերը դռնփակ են անցկացվում՝ գործը ծածկադմփոց անելու համար, նիստերը օնլայն ռեժիմով կհեռարձակվեն»:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան