Իոաննիսյանը չզրկվեց դիտորդական հավատարմագրումից, նա հայտնել է Մարուքյանի վերաբերյալ գրառումը հեռացնելու մասին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը չեն զրկվի դիտորդական հավատարմագրումից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ավելի քան 2 ժամ նիստ գումարելուց, ապա մինչև գիշեր հարցը քննելուց հետո, թեև որոշում է կայացրել մերժել «Լուաավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, այնուամենայնիվ ընդգծել է՝ հրապարակումը խնդրահարույց է։

«Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատում է հրապարակումը խնդրահարույց, այնուամենայնիվ, այն որպես եզակի դեպք բավարար չէ և չի բավարարում այն շեմը, որի պատճառով կարելի կլիներ ուժը կորցրած ճանաչել դիտորդի կամ կազմակերպության գրանցումը: Դիտորդի կողմից այդպիսի հրապարակումների միտումը, կրկնությունը կամ նույն կազմակերպության տարբեր դիտորդների կողմից թեկուզ եզակի խնդրահարույց հրապարակումների պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այն դիտարկել որպես դիտորդի կողմից քաղաքական չեզոքության խախտում կամ տարբեր դիտորդների կողմից համատեղ խմբային քաղաքական չեզոքության խախտում և կարող է առաջ բերել կազմակերպության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու հարց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 47-ից 49-րդ հոդվածներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց. «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը բավարար չեն»։ Ոորոշման նախագիծն ընթերցել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը միաձայն ընդունվել է հանձնաժողովի անդամների կողմից։

Հանձնաժողովը միաժամանակ նշել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքը պետք է ջանքեր գործադրի դիտորդ Դանիել Իոաննիսյանի կողմից Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հրապարակված ու տարածված նյութերը և դրանց վերաբերյալ գրառումները վերացնելու ուղղությամբ։

Նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Մարուքյանը հայտնել է, որ ԿԸՀ որոշումը չեն բողոքարկի, եթե Իոաննիսյանը հեռացնի գրառումները.

«Ակնկալում եմ, որ Դանիել Իոաննիսյանը կհեռացնի և ԿԸՀ-ն հետևողական կլինի այդ հարցում։ Մենք չենք կարող քարոզարշավը թողնել ու այս հարցը քննել։ Մենք նպատակ չունենք որևէ ՀԿ-ի կամ դիտորդական առաքելության վնաս հասցնելու, մեր նպատակն է, որ եթե այդ առաքելության մեջ կան անձինք, որոնք քարոզչություն կամ հակաքարոզչություն են անում, ապա նրանք պետք է զրկվեն հավատարմագրումից»։

Հիշեցնենք՝ ըստ կուսակցության և ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի՝ Իոաննիսյանը, հիմնվելով «սունկ» կայքերից մեկի հրապարակման վրա, թիրախավորել և փաստացի հակաքարոզչություն է իրականացրել իր դեմ, ինչը դիտել է ավելի քան 100 հազար օգտատեր։ «Լուսավոր Հայաստան»-ը պնդում է, որ դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտը դրանով կոպտորեն խախտել է Ընտրական օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները՝ չպահպանելով քաղաքական չեզոքության և քարոզչություն կամ հակաքարոզչություն չիրականացնելու իմպերատիվ պահանջը: Երեկ ԿԸՀ-ում իր ելույթում Իոաննիսյանը հայտարարել էր, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Հավելենք նաև,  որ Դանիել Իոաննիսյանը գրառմամբ պատասխանել է ԿԸՀ որոշմանը․

«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։
Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։
Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»։

Ռոզա Վարդանյան