Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին

Լուրեր

12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
Բոլորը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության տեքստը՝ ստորև.

  1. 1988թ. փետրվարին Հայաստանին վերամիավորվելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներից հետո փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, խեղումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խմբակային բռնաբարումներ և այլն: Միայն իր ազգային պատկանելիության համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնարարքների, որոնց հետևանքով զանգվածայնորեն խախտվեցին հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ:
  2. Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել պետական մակարդակով, ինչը վկայող բազմաթիվ փաստեր են առկա: Ջարդերին նախորդող հանրահավաքներում քաղաքի իշխանությունը հավաքված ամբոխին բացահայտ բռնարարքների էր դրդում, որոնք արդեն հաջորդ օրերին վերածվեցին վայրագ գործողությունների՝ կողմնորոշվելով հայերի բնակության հասցեների նախօրոք պատրաստված ցուցակներով: Բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան այն մասին, որ ադրբեջանական ոստիկանությունը ոչ միայն բացարձակ անգործության էր մատնված, այլ նաև շատ դեպքերում աջակցել և ուղղորդել է մարդասպանների խմբերին: Թեև Սումգայիթ քաղաքն ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում մայրաքաղաք Բաքվից, սակայն խորհրդային զորքը միջամտեց և դադարեցրեց կոտորածը միայն երեք օր անց: 1988թ. գործող Ադրբեջանական ԽՍՀ գլխավոր դատախազ Իլիաս Իսմայիլովը 2003թ. հայտարարել է. «(Սումգայիթի) կոտորածները հրահրողները ներկայումս նստած են Միլի մեջլիսում՝ (Ադրբեջանի խորհրդարանում)՝ պատգամավորական մանդատները գրպաններում» (աղբյուր՝ «Զերկալո» թերթ, Ադրբեջան, 21 փետրվարի, 2003թ.):
  3. Ադրբեջանական և ԽՍՀՄ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրել են թաքցնելու սպանությունների հիմնական դեպքերը՝ պաշտոնապես ներկայացնելով միայն 26 զոհի անուն: Այնինչ, օրինակ, կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հեյդար Ալիև։ Իշխանության բեռը» ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. «Միայն մեկ գիշերվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել»։ Իսկ ռուս դիվանագետ և գրող Վիկտոր Կրիվոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում գրում է. «Հազվադեպ էր պատահում, որ որևէ մեկը դանակի կամ կացնի հարվածից զոհվեր միանգամից։ Մեծամասնության առջևում տառապալի ծաղրանքն էր։ Չէին խնայում ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին։ Երեք օրվա ընթացքում սպանվել է մի քանի հարյուր հայ։ Ճշտել զոհվածների ստույգ թիվն այդպես էլ չհաջողվեց»:
  4. Կատարված իրադարձությունների վերաբերյալ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է ադրբեջանահայության կոտորածները դատապարտող բանաձև,որում ասվում է. «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում՝ (Եվրոպական խորհրդարանը) դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը նշել է. «Եթե նախքան Սումգայիթը որևէ մեկը կասկած ուներ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա այդ ողբերգությունից հետո ոչ ոք բարոյական իրավունք չունի այդպիսի բան պնդելու» (աղբյուր՝ «Բաց նամակ Մ. Գորբաչևին», «Նեզավիսիմայա գազետա» թերթ, 27 հոկտեմբերի, 1992թ.): Սումգայիթի կոտորածի վերաբերյալ ավելի մանրամասն փաստերի և արձագանքների կարելի է ծանոթանալ karabakhrecords.info կայքում:
  5. Սումգայիթում կազմակերպված մարդկության դեմ հանցագործությունը պատասխան էր արցախահայության խաղաղ ցույցերին, որոնք ուղղված էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը: Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները, որպես օրինակ ունենալով հայաթափված Նախիջևանը, շարունակում էին իրագործել իրենց կողմից մշակված հայության էթնիկ զտման քաղաքականությունը, որը սաստկացավ հատկապես Սումգայիթի դեպքերից հետո: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Կիրովաբադ, Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:
  1. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:
  2. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:
  3. Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
  4. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից:
 Տպել
53 դիտում