Կարող է պարզվի՝ Քոչարյանը գիտեր, որ Մարտի 1-ին օպերացիա է լինելու, բայց չգիտեր՝ ժամը 7-ին․ Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի հետ

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Պարո՛ն Օրբելյան, ձեր տարածած հաղորդագրությունում պնդել էիք, որ նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից արված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը։ Տիկին Համբարձումյանը մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Ասում է, որ ինքն անձամբ Ռոբերտ Քոչարյանին կաշառք չի տվել, և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Այս դեպքում ինչպե՞ս է մեղադրանքում դրվում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը:

– Մենք ստացել ենք նոր մեղադրանք, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափով կաշառքին, և երբ մենք ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը, դա կապված է Սիլվա Համբարձումյանի հետ: Այս փուլում ես չեմ կարող հաստատել կամ հերքել, որ տրվել են ինչ-որ ցուցմունքներ, չեմ կարող հաստատել կամ հերքել, որ տրվել է ինչ-որ հավելյալ տեղեկատվություն, մենք նույնիսկ չունենք, թե ինչ փաստական տվյալների հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել: Սիլվա Համբարձումյանը տարբեր ինտերվյուներ է տալիս և նշում է, որ նման ցուցմունք տվել է կամ չի տվել: Հիմա ես չեմ ուզում գնահատել: Նոր մեղադրանք առաջադրելու փուլում մենք, որպես այդպիսին, ապացույց չունենք, մենք ունենք այս մեղադրանք կոչվածը, որտեղ կա նկարագրություն: Հիմա կդժվարանամ որևէ փաստի վերաբերյալ գնահատական տալ, միայն կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը մեղադրանքը կտրականապես չի ընդունում:

– Նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել:

– Գործողությունը՝ կաշառքը ստացել է: Դեռևս ամբողջական, մանրակրկիտ նկարագրված չի ամբողջ սխեման, ինչպես և մնացած բոլոր դեպքերով: Բայց, ամեն դեպքում, այդ գործողությունը վերագրվում է կաշառք ստանալուն, այսինքն՝ ըստ իրենց, ստացել է կաշառք: Ես չէի ցանկանա դետալներն ասել՝ ում միջոցով և ինչպես: Կաշառք ստանալու մեղադրանքի հետ կտրականապես համաձայն չենք: Ավելին՝ մինչև այս թեմաները նույն հանգամանքների վերաբերյալ տիկին Համբարձումյանի դեմ զրպարտության քաղաքացիական հայց կա:

– Դուք վստա՞հ եք, որ Սամվել Մայրապետյանը չի շրջանառել Ռոբերտ Քոչարյանի անունը: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ 2 միլիոն դոլար ինքը տվել է Սամվել Մայրապետյանին, որպես շնորհակալություն, որ իր գործարքը չի խոչընդոտվել:

– Տարբեր թվեր են շրջանառվել տիկին Համբարձումյանի և տարբեր պաշտոնատար անձանց վերաբերյալ: Տիկին Համբարձումյանն Արամ Հարությունյանի, Սամվել Մայրապետյանի անունները տվեց: Քանի դեռ, որպես փաստաբան, չենք տեսնում մեղադրական եզրակացությունը, ապացույցները, չեմ կարող ասել՝ ով է ցուցմունք տվել, ինչ ցուցմունք է տվել, ինչի մասին է ցուցմունք տվել: Ակնհայտ է, որ փորձ էր կատարվում ինչ-որ մի փուլում Սամվել Մայրապետյանին խոշտանգումների միջոցով ցուցմունք տալուն ստիպել, այսինքն՝ երբ նույնիսկ Եվրոպական դատարանի միջանկյալ հրահանգ կա, որպեսզի ապահովեն նրա բուժումն արտասահմանում, նույնիսկ այդ ժամանակ, առնվազն ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, խոչընդոտներ կային նրա՝ արտասահման գնալու հետ կապված։ Բայց ինքն ինչ ցուցմունք է տվել, տվել է, թե՞ չի տվել, ես կդժվարանամ ասել: Եվ ինձ հասանելի էլ չի այդ տեղեկատվությունը։ Չեմ պատկերացնում՝ ինչ տեղեկատվություն պիտի լինի այնտեղ:

– Երկար ժամանակ խոսվում էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին: Հիմա դա կայացած փաստ է: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

– Գործը պետք է բազմակողմանի քննվեր և պարտադիր անհրաժեշտ էր հարցաքննել բոլոր մասնակիցներին՝ ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանին: Չեմ կարող ասել՝ ինչ են հասցրել քննարկել 1.5 ժամում, առնվազն նույնիսկ կատակում էին, որ գնացել են էսպրեսոյի շուրջ քննարկել, հետ եկել։ Որպեսզի ունկնդիրները լավ պատկերացնեն, երբ մենք մեր վստահորդների հետ հարցաքննության էինք գնում, ցուցմունք տալուց հրաժարվելու գործընթացը մոտավորապես 1.5 ժամ է տևում: Այսինքն, թե 1.5 ժամում ի՞նչ են հասցրել քննարկել, դժվարանում եմ ասել:

– Դուք հայտարարում եք, որ ՊՆ 0038 հրամանն ուղիղ կապ է ունեցել օպերատիվ այն տվյալների հետ, ըստ որոնց՝ պաշտպանության երկու փոխնախարարները բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, ու նաև Հատուկ գնդի 80%-ը կարող էր միանալ ցուցարարներին: Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը վերջերս Factor TV-ի տաղավարում հակադարձեց, որ խոսքը ոչ թե զորքի մասին է եղել, այլ Հատուկ գնդի վետերանների, որոնց մի մասը թոշակի էր անցել, նրանց 80%-ն Ազատության հրապարակում էր ու վրան ուներ: Արդյո՞ք չի ստացվում, որ դուք ոչ հիմնավոր պնդում եք կառուցում:

– Ո՛չ, չի ստացվում: Եթե նայենք Գագիկ Մելքոնյանի 2008 թվականի լույթները, նաև քննարկումները երկրապահ վետերանների հետ, որոնք ինչ-որ չափով ներգրավված են եղել գործընթացներում… Վետերան ասելով պետք է հասկանալ ոչ թե 80 տարեկան պապիկներ, 40-45 տարեկան երիտասարդ տղամարդկանց մասին է խոսքը: Խնդիրը հետևյալն է, որ 0038 հրամանն ուներ մի քանի կոմպոնենտ, որի մասին մենք խոսել ենք: Դրանցից մեկը հետևյալն էր, որ փորձ էր կատարվում Զինված ուժերը ներգրավել… Հատուկ գունդ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ Գագիկ Մելքոնյանը եղել է բանակի գեներալ և պաշտպանության փոխնախարար, երբ խոսքը գնում է, որ զորքը պետք է չեզոք լինի, ենթադրվում է՝ գեներալները ևս պետք է չեզոք լինեն: Անկախ նրանից, թե ինքն ինչ նկատի ուներ, ինքը գործող բանակի գեներալ էր, և ինքն է ասում, որ մենք քննարկում ենք, մենք Սեյրանին ասեցինք՝ էս արա, գնա խոսի: Այսինքն՝ ակնհայտ է, որ ինչ-որ պրոցես տեղի էր ունենում: Մեզ տրամադրված 0038 հրամանի տեքստում որևէ սարսափելի բան չկա, բացառությամբ, եթե ինչ-որ պարագրաֆ ես վերցնում ու բամբ ձայնով, առոգանությամբ ընթերցում, մի քիչ էլ քոմենթներ է ավելանում, մի քիչ վախենալու բան է ստեղծվում: Հակառակ դեպքում՝ ինքը նորմալ, արտակարգ պայմաններում ընդունված, երբ ռիսկ կա քաղաքացիական պատերազմի: Տաբելային զենքերով զինվելը նորմալ գործընթաց էր, որովհետև եթե մենք նայենք՝ սպայական կազմն ունի զենք, թե՞ չունի, մենք կտեսնենք, որ ամենապարզ ուսումնավարժանքների ժամանակ զենքով զինվում են:

– Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի իրադարձությունների մասին իրեն զեկուցել են պոստ ֆակտում։ Ռոբերտ Քոչարյանն այս դրվագի մասին խոսում է նաև իր՝ «Կյանք և ազատություն» գրքի 459-460 էջերում: «Բախում» ենթավերնագրի ներքո Ռոբերտ Քոչարյանը գրում է հետևյալը. «Վրանների զննության օպերացիան ոստիկությունը որոշեց իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան: Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը, որն այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի»: Այնուհետ, Ռոբերտ Քոչարյանը խորհուրդ է տվել գործել հրահանգներին համապատասխան, և որ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի: Հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող էր Ռոբերտ Քոչարյանը չիմանալ մարտի 1-ի լուսադեմի իրադարձությունների մասին, եթե Գրիշա Սարկիսյանին հրահանգներ է տվել:

– Ես ամսի 4-ի դատական նիստին ներկա չեմ եղել, պարզ չի՝ ինչու է մարտի 1-ի լուսադեմի հատվածը քննարկվել, որովհետև այն մեղադրանքում չկա: Տեսել եմ գրքից այդ հատվածը ԶԼՄ-ներում՝ հրապարակումների տեսքով: Ճիշտը որ ասեմ՝ դրանից հետո իր հետ դա չեմ քննարկել, որովհետև մեր վարույթում ունեցած զուտ քրեական գործում այդ հատվածը չկա: Կարող եմ իր հետ քննարկել, պարզել և հասկանալ՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուղղակի ենթադրություն անեմ, կարող է պարզվի՝ գիտեր, որ ինչ-որ օպերացիա պետք է լինի, բայց չգիտեր, որ լինելու է առավոտյան ժամը 7-ին, կարող է՝ գիտեր, որ օպերացիա պետք է լինի, բայց չգիտեր, որ ամսի 1-ին: Երբ Գրիշան եկել ու ասել է, որ սենց խնդիր կա, կարող է՝ դա եղել է 2 կամ 3 օր առաջ։ Պետք է ունկնդիրներին խնդրեմ, չասեն՝ պարոն Օրբելյանը հայտարարեց, որ ինքը գիտեր, բայց չգիտեր… Իր հետ այդ հարցը կարող եմ քննարկել և ներկայացնել:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան