«Ազատությունից զրկված անձինք պետք է զգան, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր»․ Ծովինար Թադևոսյան

Լուրեր

19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
19.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՀՀ միջազգային հեղինակության մասին // Ադրբեջանի արտահանումն այս տարի ՀՀ՝ 23,5 մլն դոլար․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 12:04
Զանգվածային ցույցերի ֆոնին Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել․ Մակրոնը չի ընդունել
19.10.2026 | 11:56
Թել Ավիվից Վիեննա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սոֆիայում՝ ռումբի մասին սպառնալիքի պատճառով
19.10.2026 | 11:48
ՀՖՖ-ն ցավակցել է Անտոնիո Ֆերնանդեսին
19.10.2026 | 11:40
«Ազատությունից զրկված անձինք պետք է զգան, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր»․ Ծովինար Թադևոսյան
19.10.2026 | 11:31
Մակրոնը հանդարտության կոչ է արել ցուցարարներին և հայտարարել, որ ջարդարարների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն
19.10.2026 | 11:24
Հայաստանում հետախուզվող անձ է ձերբակալվել և հանձնվել Գերմանիային․ նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ
19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
19.10.2026 | 10:47
Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
19.10.2026 | 10:36
Հայ ըմբիշները մեկ մեդալով կվերադառնան Մ-23 ԱԱ-ից
Բոլորը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա և ծառայության կազմավորման 107-ամյակի առթիվ։ Նա ընդգծել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ արժանապատիվ և մարդասիրական վերաբերմունքի կարևորությունը՝ նշելով, որ միայն այդ մոտեցմամբ է հնարավոր նպաստել հանցավոր ուղուց նրանց հրաժարվելուն։ Թադևոսյանն անդրադարձել է նաև համակարգում առկա խնդիրներին և եվրոպական չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը։

Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը՝ ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Քրեակատարողական ծառայողի օրվա և Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակի առթիվ։

Քրեակատարողական ծառայության ամենօրյա աշխատանքի հիմքում պատասխանատվությունն է պետության, հասարակության և յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Մեր աշխատանքում պետականամետությունը դրսևորվում է ոչ միայն օրենքի և ծառայողական պարտականությունների հետևողական պահպանմամբ, այլև պետության շահի գիտակցմամբ և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ամրապնդմամբ։

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր։ Եվ հենց այդ մոտեցմամբ է միայն հնարավոր ակնկալել, որ պետության և հասարակության օրենքներն ու արժեքները խախտած անձը, հանդիպելով իր հանդեպ արժանապատիվ մոտեցման, հետ կկանգնի հանցավոր ուղուց և հարգալից վերաբերմունք կդրսևորի պետության, հասարակության և անհատների հանդեպ։

Այս աշխատանքը հեշտ չէ։ Այն պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, տոկունություն, համբերություն և ամենակարևորը՝ նվիրվածություն։ Ձեր ամենօրյա աշխատանքը՝ հաճախ անտեսանելի, նպաստում է ոչ միայն քրեակատարողական համակարգի բնականոն գործունեությանը, այլև դրա շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և անսահման երախտիքը։

Արձանագրելով հաջողությունները և ձեռքբերումները՝ մենք շարունակում ենք վեր հանել առկա խնդիրներն ու բացթողումները, մեր ջանքերն ուղղում դրանց լուծման ուղղությամբ, զարգացած երկրների լավագույն  փորձը հաշվի առնելով՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան արդի և նորարարական լուծումներ ենք կիրառում։

Այսօր առանձնահատուկ երախտագիտությամբ ուզում եմ հիշել նաև մեր նախկին ծառայակիցներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքով, փորձով և տարիների նվիրումով ներդրում են ունեցել Քրեակատարողական ծառայության կայացման և զարգացման գործում։ Ձեր անցած ճանապարհը մեր ընդհանուր պատմության կարևոր մասն է։

Շնորհավորում եմ բոլորիդ այս խորհրդանշական օրվա առթիվ։

Մաղթում եմ առողջություն, ուժ, արժանապատիվ ծառայություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։ Թող յուրաքանչյուրիդ աշխատանքը նպաստի պատասխանատու և մարդակենտրոն պետական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը։

Շնորհավո՛ր Քրեակատարողական ծառայողի օրը»։