Հայաստանում հետախուզվող անձ է ձերբակալվել և հանձնվել Գերմանիային․ նա մեղադրվում է խմբակային բռնության մեջ
Հասարակություն
19.10.2026 | 11:24
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի իրավասու մարմինների միջնորդությունը՝ համաձայնելով հետախուզվող Լ.Չ.-ին հանձնել գերմանական կողմին։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ անձը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Լ.Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:
Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար:

