Հավասարության նշանառության ներքո. ԱՄՆ-ում ծրագրում են փակել ՌԴ գլխավոր հյուպատոսություններից մեկը

Լուրեր

09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
Բոլորը

Ամերիկյան իշխանությունները կարող են պահանջել ՌԴ-ից փակել ԱՄՆ-ի տարածքի ռուսական գլխավոր հյուպատոսություններից մեկը։ Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Այսպիսով՝ Վաշինգտոնը կարող է պատասխանել Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցներին, քանի որ ներկա պահին ԱՄՆ-ը ՌԴ-ի տարածքում ունի 3 գլխավոր հյուպատոսություն, իսկ ՌԴ-ն՝ 4:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ից դադարեցվում է ԱՄՆ դեսպանատան կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում գտնվող բոլոր պահեստային տարածքների, ինչպես նաև «Սերեբրյան բոր»-ի առանձնատան օգտագործումը։ Մոսկվան առաջարկել էր Վաշինգտոնին մինչև սեպտեմբերի 1-ն իր դիվանագետների թիվը համապատասխանեցնել ԱՄՆ-ում աշխատող ռուս դիվանագետների թվին՝ հասցնելով նրանց թիվը 455-ի։ 

Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ-ը ՌԴ-ի տարածքում ունի 3 գլխավոր հյուպատոսություն՝ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում։ Իսկ ՌԴ-ն ԱՄՆ-ի տարածքում ունի 4 գլխավոր հյուպատոսություն՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում և Հյուսթոնում։

Ռուսական գլխավոր հյուպատոսություններից թե որ մեկը կհայտնվի հարվածի տակ՝ թերթի աղբյուրները չեն հստակեցնում։