Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ. վարչապետի խորհրդականի արձագանքը՝ Վլադիմիր Կարապետյանին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հարցադրումները և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած աղմկահարույց հայտարարությունը՝ «մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,
հարուցել է Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և համակիրների վրդովմունքը: Երեկ Սրբուհի Ղազարյանի հարցադրումներին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ »,- հավելել էր Փաշինյանի խոսնակը:
Թեմայի առնչությամբ Factor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հետ:

-Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ նման գրառում կատարեցիք և արդյոք նկատողություն ստացել եք կառավարության ղեկավարից:
– Ոչ մի պատճառ չկա, ես դիրքորոշում չեմ արտահայտել, հարցեր եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, երեք հարց, ևս մի քանիսն ունեմ: Երբ նորանկախ Հայաստանի երկրի ղեկավարը կպատասխանի իմ սերնդակիցներին, գուցե դիրքորոշում հայտնեմ, իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, կրկին ասում եմ՝ գուցե ես դիրքորոշում հայտնեմ, հետո՞ փորձենք հասկանալ՝ այն համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ: Դա ընդամենը երեք հարց էր իմ սերնդակիցների կողմից:

-Բայց ձեր հարցերում կային մեղադրանքի տարրեր, չե՞ք կարծում:
-Բացարձակ, ընդամենը հարցեր են, որոնք տանջում են հայ ազգին 25-27 տարի:

-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն իր խոսնակի միջոցով արձագանքեց, եթե դիրքորոշում չկար և ընդամենը հարցեր էին:
-Փորձեք կառավարության խոսնակին հարցնել, վարչապետի կողմից, կարծեմ, արձագանք չի եղել։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ի համախոհները նման կերպ արձագանքեցին, կարծում եմ՝ պետք է փորձենք առերեսվել մեր պատմության հետ: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի արձագանքին, գուցե ճիշտ կլիներ սպասել, որ ես դիրքորոշում հայտնեի: Ես դիրքորոշում չեմ հայտնել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ:

-Դուք համաձա՞յն եք Սոֆյա Հովսեփյանի այն մտքի հետ, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:
-Միանշանակ, ես ինքս այդ ընտանիքի անդամ եմ, այդ պրոցեսի զոհը: Հայրիկիս ֆաբրիկան ևս պայթեցվել է, բայց դա առանձին թեմա է, ժամանակը կգա, գուցե խոսենք:

-Ձեզ շատերը քննադատեցին, անգամ ձեզ աշխատանքից հեռացնելու կոչեր էին հնչում:
-Գրառումս երեք հարց է պարունակում, եթե իրենք վախենում են հարցադրումներից, դա իրենց խնդիրն է: Ես 27 տարի է՝ հարցեր ունեմ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին: Առաջին նախագահին հարցերս ձևակերպել եմ, թե իրենք ինչ կարծիք ունեն՝ իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է ինձ՝ աշխատանքից ազատել-չազատելուն, ապա դրա որոշողը ՀՀ վարչապետն Է:

-Նիկոլ Փաշինյանը ձեզնից պարզաբանումներ պահանջե՞լ է:
-Այն, ինչ ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր՝ նույնպես:

-Այդ դեպքում ի՞նչ պարզաբանումների մասին է խոսքը, չէ՞ որ Վլադիմիր Կարապետյանն ասում է՝ վարչապետը ձեզնից պարզաբանում է պահանջել:
-Կարող եք իրեն հարցնել, ես Վլադիմիր Կարապետյանին անձամբ չեմ էլ ճանաչում, ինքը նոր է նշանակվել:

Շողիկ Գալստյան