Ես այստեղ վախենալու բան չեմ տեսնում. Տիգրան Ավինյանը՝ օպտիմալացումների արդյունքում առաջացող գործազրկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.09.2026 | 19:03
Համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ
23.09.2026 | 19:00
ՌԴ-ն բազմիցս խախտել է երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, ՀՀ-ն կարող է խզել այն՝ միջազգային իրավունքին համարժեք․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 18:51
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ
23.09.2026 | 18:42
Համաշխարհային օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
23.09.2026 | 18:31
Կրեմլում հայտարարել են Թրամփի հետ հանդիպման Պուտինի պատրաստակամության մասին
23.09.2026 | 18:20
Միշա Ջորկաեֆը հրապարակել է Հայաստանի Մ-20 հավաքականի կազմը
23.09.2026 | 18:10
Թեհրանը՝ TRIPP նախագծի մասին // «Ջերմուկ Գրուպն» ազատվում է ավելի քան 270 մլն դրամի մաքսատուրքից․ ԼՈՒՐԵՐ
23.09.2026 | 18:03
Նյու Յորքում մեկնարկել է Ռուբիոյի և Լավրովի հանդիպումը
23.09.2026 | 17:54
Էստոնիան, Լատվիան և Լիտվան ազգային պատժամիջոցներ են սահմանում Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ՝ նրանց ԵՄ ցուցակից հանելուց հետո
23.09.2026 | 17:43
Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմն Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերում
23.09.2026 | 17:30
Ալիևի կողմից համաներման արժանացած Ֆրանսիայի քաղաքացին ազատ է արձակվել ՔԿՀ-ից
23.09.2026 | 17:21
Գառնու խճանկարից մինչև Դվին․ Անդրեասյանն ու Լուկա Զայան քննարկել են մշակութային ծրագրերը
23.09.2026 | 17:09
Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման Վանաձորում, Հրազդանում և Արարատում
23.09.2026 | 16:57
Թրամփը՝ Փաշինյանին․ «Մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում»
23.09.2026 | 16:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բոլորը

Համամիտ չեմ այն կարծիքների հետ, որ կառավարության ծրագիրը չի արտացոլում հեղափոխական գաղափարները: Կառավարության ծրագիրն արտացոլում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, որ ընդդիմախոսները հայտարարում են, թե կառավարության ծրագիրը «կենացների ժողովածու է» և թվեր չի պարունակում:

«Մեր ծրագիրը ենթադրում է հեղափոխական փոփոխություններ տնտեսության մեջ, այսինքն՝ տնտեսության ամբողջական վերափոխում, որը հեղափոխական մոդել է: Այն տնտեսության ամբողջ տրամաբանությունը փոխում է: Բոլոր թվային ցուցանիշները ներկայացված են լինելու մեր միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում: Որևէ մեկը չի ասել, որ կառավարության ծրագիրը պետք է լեցուն լինի թվերով»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Factor.am-ի հարցին՝ նախկին իշխանությունների ժամանակ վերջին հինգ տարում ՀՆԱ-ի աճը 3,5 տոկոս էր, իսկ այս կառավարությունն առաջարկում է տարեկան 5 տոկոս աճ, արդյոք այդ ցուցանիշով հնարավո՞ր է տնտեսական հեղափոխություն անել, փոխվարչապետը պատասխանեց: «Շատ կարևոր է, որ հասկանանք, թե ինչ ենք հասկանում, երբ ասում ենք ՀՆԱ-ի աճ: Այսինքն՝ ՀՆԱ-ի աճը մեզ համար նպատակ ու ինքնանպատակ չէ: Այն պետք է ուղղակի ազդի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության վրա: ՀՆԱ-ի այն աճը, որը չի փոխում քաղաքացիների կյանքը, մեզ համար ընդունելի չէ»,- նշեց փոխվարչապետը:

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս թվային տվյալներ չկան, թե նախարարությունների օպտիմալացման արդյունքում քանի աշխատակից է գործազուրկ մնում և որքան գումար է տնտեսվում: «Միավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս քիչ աշխատատեղեր կրճատվեն: Ես այստեղ վախենալու բան չեմ տեսնում, կառավարությունը այս մարդկանց առաջարկելու է որոշակի ծրագրեր, որ կարողանան իրենց մասնավոր ոլորտում աշխատանք գտնել»:

Դիտարկմանը, որ նա համարվում է կառավարության «գորշ կարդինալը» և տեղկություններ կան, որ անդրկուլիսյան որոշումներ կայացնող է, ինչպես նաև իր շրջապատի անձանց աշխատանքի տեղավորելու հարցում է ակտիվ, Տիգրան Ավինյանն ասաց. «Գորշ են ներկայացնում այն մարդկանց, որոնք լիազորություններ չունեն, ես բավականին լուրջ լիազորությունների շրջանակների եմ տիրապետում: Չեմ կարծում, որր ես կարող եմ համարվել գորշ կարդինալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: