Գառնու խճանկարից մինչև Դվին․ Անդրեասյանն ու Լուկա Զայան քննարկել են մշակութային ծրագրերը

Լուրեր

23.09.2026 | 18:20
Միշա Ջորկաեֆը հրապարակել է Հայաստանի Մ-20 հավաքականի կազմը
23.09.2026 | 18:10
Թեհրանը՝ TRIPP նախագծի մասին // «Ջերմուկ Գրուպն» ազատվում է ավելի քան 270 մլն դրամի մաքսատուրքից․ ԼՈՒՐԵՐ
23.09.2026 | 18:03
Նյու Յորքում մեկնարկել է Ռուբիոյի և Լավրովի հանդիպումը
23.09.2026 | 17:54
Էստոնիան, Լատվիան և Լիտվան ազգային պատժամիջոցներ են սահմանում Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ՝ նրանց ԵՄ ցուցակից հանելուց հետո
23.09.2026 | 17:43
Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմն Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերում
23.09.2026 | 17:30
Ալիևի կողմից համաներման արժանացած Ֆրանսիայի քաղաքացին ազատ է արձակվել ՔԿՀ-ից
23.09.2026 | 17:21
Գառնու խճանկարից մինչև Դվին․ Անդրեասյանն ու Լուկա Զայան քննարկել են մշակութային ծրագրերը
23.09.2026 | 17:09
Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման Վանաձորում, Հրազդանում և Արարատում
23.09.2026 | 16:57
Թրամփը՝ Փաշինյանին․ «Մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում»
23.09.2026 | 16:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
23.09.2026 | 16:40
Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել նոր սերնդի միջուկային ռեակտորների վերաբերյալ
23.09.2026 | 16:29
«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան»․ ՔՊ-ն հեռացավ քննարկումից
23.09.2026 | 16:18
Ջասթին Գեյջիի մենեջերը խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր մենամարտի մասին
23.09.2026 | 16:09
Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել, նմանատիպ կարգավիճակ պետք է լինի․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 16:00
ՔՊ-ին հաղթած Սուրեն Թումանյանն այժմ ՔՊ-ի ցուցակում․ Թումանյանում այս կիրակի ավագանի կընտրեն
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իտալիայի Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայագիտության ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իտալիայի Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայայի գլխավորած պատվիրակությանը։ Վերջինս Հայաստան է ժամանել Երևանում սեպտեմբերի 23-25-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովն անցկացվում է «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով․ կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագրով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Վենետոյի տարածաշրջանային խորհրդից և Իտալիայի մշակույթի նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու համագործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում ձևավորված ամուր կապերը։

Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային առնչություններն ու մասնագիտական համագործակցությունը լավ հիմք են նոր համատեղ նախաձեռնությունների համար։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում Հայաստան-Իտալիա արդյունավետ համագործակցությունը։

Այս համատեքստում անդրադարձ է եղել իտալական կողմի աջակցությամբ իրականացվող Գառնու տաճարի արքունի բաղնիքի խճանկարի պահպանման և վերականգնման, Արուճի պատմամշակութային համալիրի ուսումնասիրման, Դվինի հնավայրի հետազոտման և հնագիտական ժառանգության թվայնացման աշխատանքներին։

Կողմերն ընդգծել են նաև Վենետիկի առանձնահատուկ դերակատարությունը հայ մշակույթի և հայագիտության պահպանման ու հանրահռչակման գործում։

Անդրադարձ է եղել այս տարվա ապրիլին Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացմանը՝ մեծանուն գրողի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում։

Կարևորվել է նաև Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում հայագիտության զարգացման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը։ Առաջիկայում կանցկացվի նաև «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով հայագիտական 3-րդ խորհրդաժողովը։

Վենետոյի տարածաշրջանային խորհրդի նախագահ Լուկա Զայան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժը։

Նրա խոսքով՝ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար մշտապես անհրաժեշտ է նոր կամուրջներ կառուցել, մինչդեռ Հայաստանի և Իտալիայի պարագայում այդ կամուրջներն արդեն կառուցված են. անհրաժեշտ է դրանք օգտագործել:

Կողմերը վերահաստատել են Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը։