Էստոնիան, Լատվիան և Լիտվան ազգային պատժամիջոցներ են սահմանում Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ՝ նրանց ԵՄ ցուցակից հանելուց հետո

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Լատվիան, Լիտվան և Էստոնիան ազգային պատժամիջոցներ են սահմանում ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ՝ այն բանից հետո, երբ Եվրամիությունը նրանց հանել է պատժամիջոցների ցանկից։ ԵՄ-ի որոշումն ընդունվել էր սեպտեմբերի 22-ին՝ շուրջ 3 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակումները ևս երեք տարով երկարաձգելու մասին համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասվում է DW-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Էստոնիան չի աջակցել Ուսմանովին և Ֆրիդմանին պատժամիջոցների ցանկից հանելուն և քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հայտարարել է, որ Տալլինը երկու գործարարների նկատմամբ ազգային պատժամիջոցներ կսահմանի։

«Էստոնիան չի աջակցել ռուսաստանցի երկու հայտնի գործարարների նկատմամբ պատժամիջոցները հանելուն, քանի որ նրանք շարունակում են աջակցել ագրեսորին և նպաստել ագրեսիային»,- հայտարարել է նա՝ նշելով, որ  Ռուսաստանի և նրա ագրեսիային աջակցողների նկատմամբ պատժամիջոցային ճնշումը պետք է ուժեղանա։

Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է սկսել Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ազգային սահմանափակող միջոցներ սահմանելու գործընթացը։

«Օլիգարխները ռուսական ռազմական մեքենայի մաս են»,- գրել է նա։

Սինկյավիչյուսը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունեցող ռուսական բիզնեսի ներկայացուցիչների միջոցները չպետք է Եվրոպայում մնան առանց սահմանափակումների այն ժամանակ, երբ Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները։

Լիտվիայում Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ազգային պատժամիջոցները կառավարության կողմից հաստատվել են սեպտեմբերի 22-ին։ Դրանք  ներառում են ֆինանսական և մուտքի արգելքի միջոցներ։

Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսն էլ հայտարարել է, որ Ռիգան մինչև վերջ դեմ է եղել երկու գործարարների՝ ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելուն, սակայն, ի վերջո, հրաժարվել է արգելափակելուց և քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել՝ Ռուսաստանի նկատմամբ մյուս սահմանափակումների երկարաձգումը վտանգի տակ չդնելու համար։ Նա նաև վստահեցրել է, որ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է պատերազմը Ուկրաինայի դեմ, Լատվիան «հաստատակամորեն և անսասան» կշարունակի աջակցել Կիևին։

Ռիգայի որոշումը հաջորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը Լատվիայի մասնակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Կուլբերգսի խոսքով՝ Մակրոնը նաև պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Լատվիայում, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։

«Նախագահ Մակրոնը համաձայնել է Լատվիայի հետ բանակցություններ սկսել՝ մեր երկրի՝ Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու վերաբերյալ»,- հայտարարել է Կուլբերգսը։

Առաջիկայում Լատվիա պետք է ժամանի ֆրանսիական պատվիրակություն՝ բանակցությունները սկսելու համար։

Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Լատվիան համաձայնել է ձեռնպահ մնալ Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները հանելու վերաբերյալ քվեարկության ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ռիգան արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է իրավական հիմնավորում նախապատրաստել Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ազգային պատժամիջոցներ սահմանելու համար և հայտարարել է Լատվիայում նրանց միջոցների և տնտեսական ռեսուրսների ապասառեցումը թույլ չտալու մտադրության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի