Ձեր նշած կանոնակարգում էլ ոչ մի տեղ նշած չէ, որ ես պետք է ձեր հետ հանդիպեմ. իրավաբան-պատգամավորն՝ օրենքի խախտմամբ վարչապետի հետ հանդիպման մասին

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ կառավարության որոշ անդամների փակ հանդիպումը, որը տվեց չորս ժամ:

Նիստի ողջ ընթացքում մեկ տասնյակից ավելի լրագրողների հնարավորություն չտրվեց մուտք գործել Ազգային ժողովի վարչական շենք: Նկատենք, որ հունվարի 10-ին վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության միջեւ տեղի ունեցած նմանատիպ հանդիպման ընթացքում լրագրողներին հնարավորություն էր ընձեռվել մտնել ԱԺ շենք:

Նիստից հետո պատգամավորները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ լրագրողներին: Նրանք հայտարարեցին, որ իրավունք չունեն որեւէ բան ասել, քանի որ դա վերապահված է միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են հարցեր պարգևավճարների, Նիկոլ Փաշինյանի վերջերս Դավոս ու Գերմանիա կատարած այցելությունների վերաբերյալ: Հպանցիկ քննարկվել է նաեւ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց նաեւ, որ նմանատիպ հանդիպումներ կառավարության անդամների հետ հաճախակի են լինելու, որտեղ բարձրաձայնվելու են խնդրահարույց հարցեր:

«Զարմանալի ոչ մի բան չկա այստեղ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու: Կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրը իրենց անելիքները սինխրոնիզացնեն: Տարբեր հարցեր են քննարկվել, խոսել ենք վարչապետի Դավոս եւ Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգեւավճարների հետ կապված: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարեւորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետեւ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,-հայտարարեց Մակունցը:

Լիլիթ Մակունցն ասաց, որ այս պահին պարգեւավճարների հարցով դեռ լուծում չկա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ հարցով արդեն խմբակցությունը հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, եւ դեռ էլի գերատեսչությունների ղեկավարների հրավիրելու են հանդիպման. «Միայն մեկ գերատեսչության պարզաբանումներով չենք կարող լուծում կամ առաջարկ ներկայացնել: Խնդիրը կհասկանանք, կվերլուծենք, այս պահին լուծում դեռ չկա: Եվս մեկ գերատեսչության հետ երբ քննարկենք նաեւ պարգեւավճարների հարցը, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա, թե ոչ»,-ընդգծեց Մակունցը:

Այստեղ ուշագրավ է այն փաստը, որ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքը թույլ չի տալիս, որ Ազգային ժողովի որեւէ խմբակցություն կառավարության կամ կառավարությանն առընթեր որեւէ մարմնի անդամի հրավիրի փակ նիստի:

Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է խմբակցությունների լիազորություններն, այդ թվում կառավարության անդամների հետ աշխատակարգը: Կանոնակարգի 8-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն խմբակցությունը կամ անդամները կարող են գրավոր հարցադրումներով դիմել կառավարության անդամներին, իսկ նույն հոդվածի 15-րդ կետի համաձայն կարող է հրավիրել խորհրդարանական լուսումներ, որտեղ ներկա գտնվող կառավարության անդամին կարող է հարցեր ուղղել:

Կանոնակարգի 121-րդ հոդվածն էլ սահամանում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի կարգը, որը տեղի է ունենում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում:

Նիստից հետո ԱԺ պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ օրենքում է գրված, որ կառավարության անդամները կարող են մասնակցել խմբակցության հետ փակ նիստի:

Factor.am-ի դիտարկմանը, որ Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքում նման կետ գոյություն չունի ՝ հիշեցնելով վերը նշված դրույթները, Բաղդասարյանն արձագանքեց. «Հիմա, որ ես լրագրողների հետ շփվում եմ, սա պետք է մի տեղ օրենքով լինի՞, թե՝ ոչ: Կարծում եմ՝ ոչ: Ձեր նշած կանոնակարգում էլ ոչ մի տեղ նշած չէ, որ ես պետք է ձեր հետ հանդիպեմ եւ ձեր հարցերին էլ պատասխանեմ: Պարտադիր չէ, որ օրենքում գրված լինի, որ ես պետք է հանդիպեմ պաշտոնատար անձի հետ, որոշակի հարցուպատասխան անեմ եւ ստանամ պատասխաներ: Իմ մոտեցումն այն է, որ պարտադիր չէ, որ օրենքում գրված լինի»:

Factor.am-ի դիտարկմանը, որ պաշտոնյայի լիազորություններ կարգավորվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք իրավացի եք, Սահմանադրության 6-րդ հոդվածում նշված է, որ պաշտոնյայի լիազորությունները պետք է սահմանվեն Սահմանադրությամբ եւ օրենքներով, բայց կան հարաբերություններ: Օրինակ ես որ ձեր հետ խոսում եմ, դա պարտադիր չէ, որ օրենքով սահմանված լինի: Դա թյուրըմբռնում է, որ պաշտոնյայի ամեն մի քայլը պետք է օրենքով մատնանշվի: Դա բնական իրավունքից է բխում»:

Հայկ Վարդանյան