Մհեր Եղիազարյանին ՄԻՊ-ը վերջին անգամ այցելել է հունվարի 21-ին. մանրամասն հաղորդում կատարված գործողությունների վերաբերյալ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Մհեր Եղիազարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի է ունեցել այց Ձերբակալված անձանց պահելու վայր, իսկ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նույն օրը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ստուգվել են նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Մ.Եղիազարյանը Պաշտպանի ներկայացուցչի խնդրանքով վերջինիս է տրամարդել իր փաստաբանի տվյալները՝ նրա հետ կապ պահպանելու համար:

Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել: Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ:

Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը:

Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը:

Մասնավորապես, բարձրացվել են նախաքնության մարմնի փոփոխության վերաբերյալ Մ.Եղիազարյանի պնդումները, ինչպես նաև պարզաբանում է պահանջվել առ այն, թե ինչով է պայմանավորված մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը: Բարձրացվել է այդ արգելանքի վերացման հարց:

Նշվածից բացի, առաջադրվել է հարց՝ կապված Մ.Եղիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության հետ՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Քրեական հետապնդման մարմնին է ուղարկվել նաև նրա հաշմանդամության խումբը հավաստող փաստաթուղթը` այն բարձրացնելով կալանավորված անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636 որոշմամբ սահմանված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակումը քննարկելու համատեքստում:
Քրեակատարողական ծառայությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանների հետ կապված հարցեր: Նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը ներկայացվել են ՔԿՀ բուժանձնակազմի քննարկմանը:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2018 դեկտեմբեր և 2019 թվականի հունվար ամիսներին շարունակել է նրան այցերը ազատությունից զրկման վայր: Պահպանվել է պարբերական կապը Մհեր Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ:

Հերթական այցը Մ.Եղիազարյանին տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 21-ին: Այցի պահին նա գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում և տեղեկացրել է, որ հունվարի 17-ին դադարեցրել է հացադուլը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից բարձրացվել է Մ.Եղիազարյանի բժշկական հսկողության հարցը՝ կապված հետհացադուլային առողջական վիճակի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Մ.Եղիազարյանը գտնվում է ՔԿՀ բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո: Մհեր Եղիազարյանն ինքը հայտնել է նաև, որ չնայած փորձում է սնունդ ընդունել, բայց ընդունումից հետո իր մոտ սկսվում են փսխումներ: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում:

Մհեր Եղիազարյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տվյալները կամփոփվեն և կուղարկվեն քրեական հետապնդման մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատմամբ, աշխատակազմում գործում է քրեակատարողական հիմնարկներ այցերի իրականացման հստակ համակարգ: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունենում անազատության մեջ գտնվող մարդկանց հետ, որի արդյունքում լուծվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ։

Ազատությունից զրկման վայրերի առանձնահատկությամբ պայմանավորված՝ Պաշտպանի աշխատանքն իրականացվում է միջազգայնորեն ընդունված հատուկ սկզբունքներով ու ոչ միշտ է կրում հրապարակային բնույթ։
Մհեր Եղիազարյանի գործով Պաշտպանի ձեռնարկած միջոցների վերաբերյալ ընթացիկ պարզաբանումներ են տրվել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար հետաքրքրվել են նրա առողջական վիճակով։
Խիստ անընդունելի է, որ մինչ օրս գոյություն չունի ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն: Ցավոք, տարիներ շարունակ պրակտիկան միայն սահմանափակվում է անհատական դեպքերով քննության իրականացմամբ: Մինչդեռ, ինչպես հետևողականորեն նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր զեկույցներում ու դիրքորոշումներում, այդ գործերից յուրաքանչյուրով պետք է վերլուծվեն մահվան յուրաքանչյուր դեպքի պատճառներն ու նպաստող պայմանները, մշակվի և հաստատվի մահվան որևէ դեպք թույլ չտալուն ուղղված ծրագիր: Սա է պետության պոզիտիվ պարտականության պահանջը ազատությունից զրկված անձի կյանքի իրավունքի երաշխավորման հարցում:
Ազատությունից զրկման վայրերում ու մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկվածների առողջության պահպանման ու նրանց կյանքի իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծված են Պաշտպանի կողմից համապատասխան փաստաթղթերում, իսկ առաջարկները ներկայացված են իրավասու մարմիններին:

Պաշտպանն իր իրավասության սահմաններում ձեռնարկում է բոլոր միջոցները առկա բոլոր խնդիրների լուծմանը նպաստելու համար: