Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համար մտահոգիչ է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների փակումը, որովհետև մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով՝ բացառությամբ Իրանի, որոնք լծված են հայկական մշակութային հուշարձանները վերացնելու և դրանք սեփականաշնորհելու գործին։

«Ադրբեջանցիները բազմաթիվ հրապարակումներ են արել այն մասին, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները ոչ թե հայկական, այլ աղվանական են։ Մեր մյուս հարևանները՝ վրացիները, գրքեր են հրապարակում, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները գյորգիևյան են, դրանց պատասխաններ պետք է տրվեն հայկական կողմից, սական չեն տրվում։ Ինչպես Պաշտպանության նախարարությունն է մեզ համար կարևոր, այդպես էլ Մշակույթի նախարարությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետը՝  նշելով, որ Մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է փակվեր, այլ ավելին՝ հարստանար բաժիններով՝ ըստ երկրների, որոնք պետք է կանխեին և հակադրվեին մեր հարևանների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների սեփականաշնորհման գործընթացներին։

«Օրինակ՝ Ադրբեջանի մի մասը՝ Կուրի ձախ ափը, հայ մշակույթի ոլորտ է․ ամեն գյուղում հայկական հետք կա, սակայն մենք մի բառ դրա մասին չենք ասում, իսկ Ադրբեջանը հասել և արդեն Սյունիքն է ուզում»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանի համար անհասկանալի է, եթե միջազգային հարթակներում տարբեր երկրների մշակույթի նախարարների հանդիպում տեղի ունենա, Հայաստանը ի՞նչ մակարդակով է ներկայանալու նման խորհրդաժողովներին։ «Եթե բոլորը լինեն գեներալներ, վատ է, որ Հայաստանը մի  սերժանտ ներկայացնի»,- նշեց հուշարձանագետը։

Ասուլիսին մասնակից քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ որևէ խնդիր չի տեսնում նրանում, որ միջազգային հարթակներում Հայաստանը որոշ ոլորտներ կներկայացնեն ոչ թե նախարարները, այլ, օրինակ, վարչության պետերը։

«Կարևոր է, որ դեմքը լինի։ Նախարարը չկա, վարչության պետ կլինի։ Ի՞նչ խնդիր կա, որ, օրինակ, Դավոսում հավաքված են նախագահներ, նրանց կողքին կանգնած է նաև Հունաստանի  փոխնախագահը։ Այստեղ կարևոր չէ պաշտոնը, որ բոլորը գեներալներ և մարշալներ լինեն։ Կարևոր է, որ կարողանան երկիր և երկրի մշակույթ ներկայացնել․ կարևորը ինչպես են մեզ նայում»,-նկատեց քանդակագործը։

Իսկ դիտարկմանը, որ արդեն հայտնի է, որ ինչպես Մշակույթի, այնպես էլ մի քանի նախարարություններ տրվելու են Արայիկ Հարությունյանին, արդյոք  սուպերնախարար Արայիկ Հարությունյանը կկարողանա այս աշխատանքը պատվով տանել, Սամվել Կարապետյանն ի պատասխան պատմեց մի պատմություն։

«Շատ թարմ մի նորություն․ մեր հիմնադրամը մի կենտրոն ունի ԱՄՆ-ում, որտեղից մեզ օժանդակում են տպագրական հարցերում։ Մի երեք օր առաջ Լոս Անջելեսում Արայիկ Հարությունյանին հանդիպել է Լոս Անջելեսի խմբագիր Ժորա Մանուչարյանը և մի 15 րոպեանոց  զրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։ Ժորա Մանուչարյանը նրան առաջարկել է, եթե երբևէ ժամանակ ունենա, այցելի մեր գրասենյակ։ Արայիկ Հարությունյանը, սակայն, տեղը չի բերել, ինչ հիմնադրամի մասին է խոսքը։ Փաստորեն մեր տասնամյա գործունեության ընթացքում այնքան ճանաչված է, որ աշխարհի տարբեր ծայրերից եթե գալիս են Հայաստան, անպայման այցելում են մեր գրասենյակ։ Գուցե, եթե էկոնոմիկայի նախարարը լուր չունենար, դա նորմալ լիներ։ Ես, անկեղծ ասած, ավելին էի սպասում»,- ասաց Կարապետյանը ապա հավելեց․ «Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում գիտեն՝ էս ինչ կազմակերպությունն ինչ է անում, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում մեզանից լուր չունենա՞ն․ տարակուսելի է, հավանաբար լավ չենք աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում։