«Կոռուպցիոն լուրջ ռիսկ է նաև, որ այդ ամենը տեղի ունեցավ ընտրություններից հետո»․ Վարուժան Հոկտանյանը՝ պարգևատրումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների կողմից տարեվերջյան պարգևատրումների թեմային, նշեց, որ ցանկացած այդպիսի պարգևատրում իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ։

«Ուղղակի կոռուպցիոն ռիսկից հետո պետք է հասկանալ՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ինչի՞ համար են պարգևատրվել»,- ասաց փորձագետը՝ շարունակելով․ «Այստեղ խնդիրը միայն կոռուպցիայի մեջ չի, սա նաև էթիկայի հարց է»։

Մասնավորապես՝ անդրադառնալով Արարատի մարզպետի կողմից ինքն իրեն 104,5 տոկոսով պարգևատրելուն, Հոկտանյանն ասաց․ «Պետք է մի քիչ էթիկայի մասին մտածել։ Ես հասկանում եմ, որ նոր կյանք է սկսվել Հայաստանում, այդ թվում՝ Արարատի մարզում։ Գյուղապետները դառում են մարզպետներ»։

Հոկտանյանը նաև զգուշանում է, որ այն ինչի դեմ պայքարում էին, ներկա իշխանությունները կսկսեն անել․ «Իհարկե, ես չեմ նսեմացնում այն ամենը, ինչ կատարվեց անցյալ տարի, բայց ես շատ եմ զգուշանում և վախենում, որ այդ ամենը հետո չվերածվի դրա հակառակին, այսինքն՝ այն, ինչի դեմ պայքարում էին, իրենք սկսեն անել։ Համենայնդեպս, այդ պարգևատրումները անցյալի ռեցիդիվ են։ Առավել ևս՝ 104 տոկոսը»։

Հակակոռուպցիոն փորձագետը հասկանում է, որ կա ցածր աշխատավարձի խնդիր, բայց, ըստ նրա, եթե աշխատավարձը ցածր է, չպետք է փորձել այն այլ ճանապարհներով բարձրացնել․ «Սա լավ սկիզբ չի»։

«Կոռուպցիոն շատ լուրջ ռիսկ է նաև, որ այդ ամենը տեղի ունեցավ ընտրություններից հետո և, ես չգիտեմ, թե որքանով է դա առնչվում նաև այդ ընտրությունների ժամանակ աշխատածների աշխատանքին»,- նշեց փորձագետը։

Հոկտանյանը համաձայն է գործող իշխանության ներկայացուցիչների հետ, որ 13-րդ աշխատավարձն ընդունված պրակտիկա է, սակայն հիշեցնում է, որ սովորաբար 13-րդ աշխատավարձը գալիս է 12-րդ աշխատավարձից հետո։ «12-րդ աշխատավարձ շատերը չէին ստացել, որ 13-րդը ստանային։ Հասկանում եմ, որ Հայաստանում սիրում են ճոխ Նոր տարի նշել, բայց այդ ամենը հիմք չէր տալիս, որ նույնիսկ 1 տարի չաշխատած գործիչներին պարգևատրեին»։

Ինչ վերաբերում է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն պայքարին, Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ այսօր որոշ քայլեր երևում են, բայց ասել, որ համակարգային կոռուպցիան վերացել է, ինքը կզգուշանար․ «Ասել, որ եթե քաղաքական կամք կա, կոռուպցիան անհետանում է, դա, բնականաբար, այդպես չէ։ Կոռուպցիան ինքը լատենտ երևույթ է և միայն հանցագործություն չէ, մտածելակերպ է, մշակույթ է»։

Մանրամասները դիտեք հարցազրույցում։

Մարինե Խառատյան