Պատվեր է, որով լրատվականները փորձում են իշխանության վրա բիծ քաշել. Վայոց ձորի մարզպետը չի կարծում, որ պարգևատրումներն իշխանության հեղինակությանը վնասել են

Լուրեր

19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Բոլորը

Այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած պարգևատրումները մի շարք մարզպետների կողմից դարձել են բուռն քննարկման առարկա: Մարզպետներից որոշները պարգևատրել են ոչ միայն աշխատողներին, անգամ իրենք իրենց, որոշներն էլ՝ ընդամենը 1-2 ամսվա աշխատողների: Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում հանրության արձագանքը՝ մարզպետների կողմից իրականացված պարգևատրումներին:

-Բայց ես ինձ չեմ պարգևատրել։

-Խոսքը ոչ միայն ինքներդ ձեզ պարգևատրելու մասինն է, այլեւ աշխատողներին:

-Ես պարգևատրել եմ տարվա վերջում, խնայողությունների հաշվին ու այն աշխատողներին, որոնք 6 ամսից ավել են աշխատել:

-Այսինքն՝ ձեր կողմից պարգևատրվածների ցանկում, օրինակ, 2-3 ամսվա աշխատող չկա՞:

-Չեմ կարծում՝ լինի, որովհետև մարզպետը, տեղակալներն ու օգնականները չեն պարգևատրվել, մնացած բոլոր աշխատողները պարգևատրվել են իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով:

-Բայց ձեր գործընկերների մեջ կան այնպիսիք, որոնք պարգևատրել են իրենք իրենց, անգամ օրենքով նախատեսված դրույքաչափից ավելի, ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:

-Եթե իրենց խնայողությունները թույլ են տվել… մեր խնայողությունն այդքան է թույլ տվել, եթե ավել լիներ, ավել կպարգևատրվեին:

-Այսինքն՝ եթե գումար լիներ, ավելի շատ պարգևավճա՞ր կստանային ձեր աշխատողները և անգամ նրանք, ովքեր 1-2 ամսվա աշխատո՞ղ են:

-Ես կպարգևատրեի բոլոր աշխատողներին, ոչ թե 30 տոկոսով, այլ ավելի՝ 40, 50 60:

-Իսկ ինքներդ Ձե՞զ:

-Ինքս ինձ չեմ պարգևատրել: Նույն այս խնայողությունից կարող էի ինձ էլ պարգևատրել, բայց չեմ արել:

-Ինչո՞ւ:

-Դե մտածեցի՝ էս անգամ նպատակահարմար չէ, բացի դա, եթե ինձ պարգևատրեի, մնացած աշխատողներին էլ գումար չէր մնա:

-Որպես քաղաքական թիմի անդամ, Ձեր գործընկերների այդ որոշումներին ո՞նց եք վերաբեում, օրինակ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով:

-Էդ 104 տոկոսը գուցե խնայողությունն այդպես է բաշխել, այսինքն՝ այդտեղ խախտում չեմ կարծում, որ կա:

-Չե՞ք կարծում, որ այդ ամենը նաև հարված է նոր իշխանության հեղինակությանը՝ հաշվի առնելով հանրության մեծ ակնկալիքները:

-Հանրության կարծիքը չեմ կարծում, որ մի քանի ֆեյսբուքյան պատվիրված հոդվածներով է արտահայտվում, որովհետև պատվիրված է: Նույն ձև ինձ են քննադատում, բայց ես ինձ չեմ պարգևատրել: Չեմ կարծում՝ սա վնաս էր իշխանության հեղինակությանը:

-Դուք կարծում եք, որ այդ հոդվածները պատվիրվա՞ծ են:

-Իմ անձի դեմ պատվեր չեն կատարում:

-Քաղաքական թիմի դե՞մ:

-Ընդհանուր մթնոլորտն են փորձում փոխել: Այսինքն՝ կեղծ ինֆորմացիա չի գրվել, բայց այնպիսի վերնագիր են դնում, որ …:

-Կհստակեցնեք՝ ի՞նչ պատվերի մասին եք խոսում և ո՞ւմ կողմից:

-Ընդհանուր պատվեր է, որով լրատվականները փորձում են իշխանության վրա բիծ քաշել:

Շողիկ Գալստյան