Ոչինչ չի փոխվել՝ Ոստիկանությունն ու ՊԵԿ-ը ենթարկվում էին Սերժ Սարգսյանին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպանն է» հայտարարությունից հետո մամուլում, քաղաքական դաշտում նորից ակտիվացան մեկնաբանությունները, թե այդ կուսակցությունը կապ ունի Սերժ Սարգսյանի փեսայի հետ: Միքայել Մինասյանն այսօր ի՞նչ դերակատարում ունի մեր քաղաքական դաշտում, նախկինում համարվում էր ստվերային դերակատար:

– Տարածված երևույթ է, երբ ընտրում են կերպար, որին հասարակության համար բացասական են դարձրել, և նրան նույնականացնում են այս կամ այն գործչի հետ: Դա պատահական չէ, դա կազմակերպված գործընթաց և տեխնոլոգիա է: Դրանով փորձում են անուղղակի հարվածել մրցակից ուժին: Բայց դա հասարակության համար էական նշանակություն չունի, հասարակության համար կարևոր նշանակություն ունեն այս հարցերը՝ ԱԺ կազմ, կառավարության կազմ, տնտեսական քաղաքականություն և այլն:

– Ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի գործունեությունը:

– Անփորձություն կար «Իմ քայլը» դաշինքի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունների կողմից, քանի որ հիմնականում նոր ուժեր են: Անփորձության արդյունք էր, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը հարևան երկրներից մեկին համարեց ավտորիտար: Բայց կուսակցության մամլո խոսնակը կամ խմբակցության ղեկավարը պարտադիր պետք է հերքեին նրա այդ հայտարարությունը: Անփորձությունը հատկապես սա էր: Սխալ էր ԼՀԿ-ի կողմից Արարատ Միրզոյանին կողմ քվեարկելը:

– ԲՀԿ-ն նույնպես ընտրեց Արարատ Միրզոյանին, դա սխալ չէ՞ր:

– ԲՀԿ-ի կողմից սխալ չէր: Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող ուժերին հասարակությունը տվեց իր գնահատականը: «Իմ քայլը» ստացել է ԱԺ ղեկավարությունը ձևավորելու բոնուսը: Երկրորդ տեղը տրվել է ԲՀԿ-ին, և ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է ստանար այդ ուժը: Եվ արդարացի էր, որ ԲՀԿ-ն ընտրեց Արարատ Միրզոյանին, նա արդեն գիտեր, որ ստանալու է փոխնախագահի պաշտոնը: Անհասկանալի էր Արարատ Միրզոյանին քվեարկելու՝ ԼՀԿ-ի դրդապատճառը: Միրզոյանը ներկայացնում է մի ուժ, որն առնվազն երկու հարցում ԼՀԿ-ից ընդգծված տարբերություն ունի: ԼՀԿ-ն հանդես է գալիս որպես չափավոր արևմտամետ, իսկ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարն ընդգծված ռուսամետ քաղաքականություն է վարում: Երկրորդ տարբերությունը սուպերվարչապետի ինստիտուտն է, որը շուտով պետք է քննարկման առարկա դառնա կառավարության ձևավորման գործընթացի ժամանակ: Մենք գիտենք, որ «Իմ քայլը» դաշինքը հիմա այնքան էլ չի ցանկանում վերացնել սուպերվարչապետի ինստիտուտը, ԼՀԿ-ն ցանկանում է վերացնել: Եվ հարց է առաջանում, որ եթե առնվազն այս երկու կետերում կա տարբերություն, ինչո՞ւ քվեարկեցիք «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, գոնե ձեռնպահ քվեարկեիք:

– Նախորդ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցությունը ոստիկանությանը և ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տալու նախագիծ էր ներկայացրել: Շուտով կառավարությունը կներկայացնի կառուցվածքային փոփոխության մասին նախագիծը, բայց այնտեղ խոսք է գնում միայն 5 նախարարություն կրճատելու մասին: Նոր իշխանություններն ինչո՞ւ չեն ցանկանում այս կառույցները նախարարություններ դարձնել:

– Եթե այդ կառույցները շարունակեն ենթարկվել վարչապետին, մենք կարող ենք ասել, այո՛, կառավարման էությունը չի փոխվում, սուպերվարչապետի էությունը մնում է: Եվ դա մեսիջ է ամբողջ քաղաքական դաշտին, որ նոր ուժը շարունակում է ՀՀԿ-ի կառավարման էությունը: Դա պետք է դառնա լուրջ քննարկման առարկա:

– ՀՀ ղեկավարներն ինչո՞ւ են ուզում, որ այդ երկու կառույցները հաշվետու լինեն իրենց, և ոչ թե ԱԺ-ի միջոցով՝ նաև հասարակությանը:

– Սա դառնում է սկզբունքի հարց՝ չեմ ուզում, չեմ տալիս։ Միգուցե իշխող քաղաքական ուժը գիտի, որ իրավիճակը շատ բարդ է, և եթե ՊԵԿ-ը լինի նախարարություն, ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լուրջ հարցեր կբարձրացնի և դա բացասաբար կանդրադառնա ամբողջ թիմի կամ վարչապետի վարկանիշի վրա: Միգուցե չեն ցանկանում իրենց քննադատելու լրացուցիչ առիթ տալ:

– Նախկին խորհրդարանական կուսակցություններից «Օրինաց երկրի» նախագահը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, «Դաշնակցության» Բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի առաջադրվելու այդ պոստում: Ի՞նչ պետք է լինի ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա՞ կուսակցության նախագահի պոստից:

– Միանշանակ: Եթե ՀՀԿ-ն ուզում է վերաիմիջավորվել և մնալ քաղաքական դաշտում, առաջին քայլը կուսակցության նախագահի հեռացումն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Արմինե Ավետյան