Նոր խորհրդարանի 2֊րդ օրը. ի՞նչ հասցրեցին անել նորընտիր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ազգային ժողովի ղեկավար կազմն այսօր ամբողջականացավ։ Ընտրվեցին խորհրդարանի փոխնախագահները։ «Իմ քայլի» թեկնածու Լենա Նազարյանին կողմ քվեարկեց 124, դեմ՝ 3 պատգամավոր։ Ալեն Սիմոնյանի թեկնածության օգտին կողմ էր 109 պատգամավոր, դեմ՝ 20-ը։ Ընդդիմադիր փոխնագախագահի պաշտոնում 108 կողմ ձայնով ընտրվեց Վահե Էնֆիաջյանը։ Նրա մրցակից Մանե Թանդիլյանը ստացավ 19 կողմ ձայն։ Էդմոն Մարուքյանը քվեարկությունը որակեց խայտառակ․ «Մեկ բառով այն կարելի է որակել՝ խայտառակ։ Ես կարծում եմ որ, էն փաստարկները որ մենք բերել ենք, էդ փաստարկները որևէ կերպ չեն հերքվել»,-ասաց նա։

Մանե Թանդիլյանին ձայն տված պատգամավորների թիվը 1-ով ավելի է, քան նրա հարազատ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների թիվն է․ «Ողջունում ենք էդ մի հոգուն, նրա անունն այսուհետ պատմության մեջ ոսկե տառերով գրվեց։ Հիշո՞ւմ եք Ֆելիքս Ցոլակյանն էլ այդպիսի քվեարկություն արեց ժամանակին և Նիկոլ Փաշինյանը ողջունեց ու ասեց Ձեր անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա համոզված է՝ Մանե Թանդիլյանին կողմ է քվեարկել «Իմ քայլի» պատգամավորներից որևէ մեկը։

Վահե Էնֆիաջյանն իր պարտված մրցակցին նվիրեց դեղին վարդեր, ինչն, ըստ պարոն Մարուքյանի, ջենտլմենական ժեստ է․ «Եթե այնպես լիներ, որ ինքը պարտվեր, մենք իրեն ինչ-որ ուրիշ բան կնվիրեինք, բումաժնիկ կնվիրեինք կամ դուխի կտայինք»։

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի վստահեցմամբ՝ իշխանական «Իմ քայլի» անվերապահ աջակցությունը իրեն հետ չի պահի այդ ուժին քննադատելուց․ «Նախկինում կաշկանդված չեմ եղել և կաշկանդված չեմ լինելու հետագայում, եթե անհրաժեշտ լինի կոշտ գնահատականներ տալու, կոշտ գնահատականներով ու հայտարարություններով հանդես գալու»։

Օրակարգի մյուս հարցը մշտական հանձնաժողովների ստեղծումն էր։ Խմբակցությունների միջև կոնսեսուսի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը կգլխավորի 8 հանձնաժողով, «Լուսավոր Հայաստանը»՝ 1, ԲՀԿ-ն՝ 2։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի համար սկզբունքային էր, որ իրեն բաժին հասնելիք Տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովի անվան մեջ շեշտվի ԵՏՄ բառը։ Վահե Էնֆիաջյանը բացահայտեց՝ այդ որոշմանն իրենք եկել են ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի հետ քննարկման արդյունքում։

Հարցին՝ արդյո՞ք ամոթալի չէ, որ ռուսական պետության հետ դուք քննարկում եք Հայաստանի խորհրդարանում ձևավորվելիք հանձնաժողովի հարցը, Էնֆիաջյանը պատասխանեց․ «Ձեր ձևակերպման մեջ սխալ բառ եք ընտրել՝ ամոթ բառը, ամոթ է, երբ նախաձեռնողականություն չկա, երբ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է, երկրի բնակիչների 1/3-ը աղքատ է ապրում, 1 մլն բնակիչ աղքատ է ապրում և ամոթ է այդ խնդիրների մասին չխոսելը»։

ԲՀԿ-ին բաժին հասած հանձնաժողովից անվանումից դուրս թողնվեց ԵՏՄ բառը, ինչը «Իմ քայլը» դաշինքի որոշման արդյունքն է։

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցությունը օրակարգ չի բերի ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց․ «Մենք շարունակելու ենք մնալ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Դա նաև ամրագրված է եղել նախորդ կառավարության ծրագրում և ի՞նչ եք կարծում, տրամաբանական կլինի՞, որ ասեմ՝ կարծում եմ մենք հիմա պիտի դուրս գանք»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Մեծ հավանականությամբ՝ նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը կգլխավորի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ ԵՏՄ-ի հետ կապված նրա ու թիմակիցների նպատակներն այսօր շեշտակի փոխվել են․ «Սա մի հարթակ է, որը մենք կարող ենք և պետք է դարձնենք առավելագույնս արդյունավետ և օգուտներ քաղենք Հայաստանի համար»։

Պետաիրավական մշտական հանձնաժողովից առանձին կգործի Մարդու իրավունքների հանձնաժողովը, որի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջարկել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։

6-րդ գումարման Ազգային ժողովի հետ համեմատ՝ հանձնաժողովների թիվը 2-ով ավելանում է, ինչը պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախս է։

Վահե Էնֆիաջյանը արդարացված է համարում հանձնաժողովի կիսումը․ «6-րդ գումարման ԱԺ-ում Պետաիրավական հանձնաժողովը եղել է ամենածանրաբեռնվածը։ Ես կարծում եմ տրամաբանություն կա»։

Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում խորհրդարանը չհասցրեց ընտրել հանձնաժողովների նախագահներին ու նրանց տեղակալներին։ Այսօր նրանք հանդես եկան ելույթներով ու պատասխանեցին հարցրերի։ Հունվարի 16-ին փակ գաղտնի քվեարկությամբ կձևավորվեն մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան