Արդյոք ներառական կրթությունը լուծում է հաշմանդամություն ունեցող երեխաների մեկուսացման խնդիրը․ քննարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկուսացված կյանք. այն, ինչ հաշմանդամություն ունեցող երեխաները ամենաշատն են զգում են մեր հասարակության մեջ: Հասարակությունը նրանց համար նախևառաջ հասակակիցներն են, որոնց հետ ուզում են շփվել հավասարը հավասարի պես, բայց և զգում են, որ իրենք տարբեր են, նման չեն մյուս երեխաներին: Մի շարք դպրոցներում այսօր ներդրված ներառական կրթությունը թեև նման հնարավորություն տալիս է և երեխաների ինտեգրման խնդիրը մասամբ լուծել է, սակայն այն ոչ միշտ է արդյունավետ:

Լուսինե Թուֆանյանի երեխան երեք տարեկանում ընկելու հետևանքով մտածողության հետ կապված խնդիր է ձեռք բերել և մինչ օրս բուժվում է: «Ամենավատն այն է, որ հասարակությունը չի ընդունում նման երեխաներին, և ծիծաղում են, և ծաղրում են, հատկապես իրենց տարիքի երեխաները: Շատ դպրոցներ կան, որ ներառական կրթություն ասելով՝ հասկանում են միայն հոգեբան, լոգոպետ և մանկավարժ, իրենք հաճախում են էդ մասնագետների մոտ, դասասենյակներում հաճախ չեն լինում, իսկ մեր երեխաները կարիք ունեն շփման սովորական երեխաների հետ, ինչը շատ հազվադեպ է լինում»,- ասաց ծնողը: Որոշ դեպքերում անգամ ծնողները գերադասում են երեխաներին հատուկ դպրոցներ տանել: Դպրոցականը, ով լսողությունը կորցրել է մինիգիտով հիվանդանալուց հետո, հաճախել է Երևանի թիվ 106 դպրոց՝ ներառական ծրագրով, բայց այնտեղի պայմանները չեն գոհացրել տղայի մորը՝ Նարինե Ազարյանին, ու նա երեխային նորից տարել է հատուկ դպրոց:

«Մեկ սենյակում աշխատում էին մի քանի մասնագետ՝ մի քանի տարբեր խնդիրներով երեխաների հետ: Ինձ չգոհեցրեցին, ես էնտեղից հանեցի: Տեղափոխել եմ Նորքի հատուկ լսողության խնդիրներով երեխաների կրթահամալիր: Բոլոր խնդիրներով երեխաներին առանձնացրել էին մեկ սենյակում պարապում էին: Ես զգացի, որ իմ երեխային դա չէր տալիս այն, ինչ իրեն պետք է»,-ասաց նա: Ծնողներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ներառական կրթությունը դպրոցում վատ չի, բայց ծրագիր չկա:

«Վատ չի, բայց մենք ցանկանում ենք՝ ծրագիր լինի դպրոցում: Անծրագիր զբաղվում են, բայց կանոնավոր գնում ենք, մասնագետները ուզում են աշխատեն: Մեր հասարակությունը դեռ պատրաստ չի ընդունել նման երեխաներին: Անընդհատ ես կռիվներ եմ անում, թե ինչի ես նայում: Մենք շատ նեղված ենք զգում և ինչ-որ օժանդակություն չենք զգում պետության կողմից, որ այդ մասին բարձրաձայնվի: Իմ երեխան չի շփվում, երեխաների հետ: Մասնագետները չկարողացան դրան հասնել: Ներառական կրթությունը երևի լավն ա, բայց մասնագետները դեռ չգիտեն՝ ոնց աշխատել»: Կան նաև ծնողներ, որոնց համար ներառական կրթությունը սպասված երազանք էր. «Ներառական կրթությունը երկրորդ շունչ տվեց ինձ: Առաջին անգամ, որ իր ձեռքը բռնած դպրոց գնացի, դա ինձ երկրորդ շունչ տվեց: Ճիշտ է՝ ծրագիրը գուցե վատն ա, բայց շրջապատը ճանաչում է խնդիրներով մարդկանց: Ցերեկային կենտրոնում չէի կարող թողնել, բարդ վիճակ է, ներառականը երկրորդ շունչ տվեց ինձ: Ովքեր մի քիչ ֆունկցիոնալ են, նրանց համար շատ բան կա, իսկ ովքեր խնդիրներ ունեն, կոնկրետ իմ տղայի համար ամեն տեղ փակ ա: Մի ժամից ավելի ոչ մի տեղ չեմ կարողանում թողնեմ, ասում են՝ մասնագետ չկա, որ խնամքի կարիք ունեցողների հետ իմանան վերաբերմունքն ինչպես պետք է լինի»,-ասաց ծնողը:

Մեզ հետ զրուցած ծնողները նաև լուրջ խնդիր են համարում այն, որ այսօր մասնագետներով հագեցված խնամքի կենտրոնները շատ քիչ են, քանի որ մասնագետները նաև շատ քիչ են վարձատրվում, մինչդեռ դա դժվար ու պատասխանատու աշխատանք է: Առավել բարդ է շփման ու ինտեգրման խնդիրը, երբ հաշմանդամություն ունեցող երեխաները չափահաս են դառնում: Արդեն չափահաս 24 տարեկան աղջկա ծնողն ասում է, որ չափահասները վերականգնողական կենտրոններից օգտվելու հնարավորություն չունեն, քանի որ դրանք վճարովի են:

«18 տարեկանից հետո փակվել են դռները իր առջև: Զարգացման որ կենտրոն տարել ենք՝ ասել են վճարովի ա: Վճարը՝ 40-50 հազար դրամ, ես ի վիճակի չեմ եղել մուծել: Հիմա փակ են երեխայի առջև դռները: 24 տարեկան ա, ամբողջ օրը տունը փակված, մեկուսացված: Երբ ես երեխուն ուզում եմ տանել սանատորիա, քաղաքապետարանն էլ, առողջապահության նախարարությունն էլ ասում են՝ իրան չի հասնում: Միթե տարվա մեջ մի անգամ հաշմանդամ երեխային ոչինչ չի հասնում: Եթե ես պետք է դեղորայք առնեմ, ինչ է արել պետությունը, ոչինչ: Եթե ես դիմում եմ, որ երեխան գնա, զբաղվի․․․ իրեն հիմա շփում է պետք, որովհետև երեխան չի ուզում շփվի: Անկախ իրենից մեկուսանում է»: Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները նաև սուր ֆինանսական խնդրի առաջ են, քանի որ մայրերը չեն կարող աշխատել, պիտի երեխային խնամեն. «Նման երեխային պահելը շատ դժվար է: Եթե ծնողը չի կարող աշխատել, երեխային թողնել մենակ, ինձ թվում է՝ թոշակը աբսուրդային գումար է: Անգամ տրանսպորտի չի բավարարում, մինչդեռ տրանսպորտը պետք է անվճար լինի նման երեխաների համար»:

Ծնողների հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ ֆինանսավորման բացակայության պատճառով անցած տարի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական կենտրոններ են փակվել:

«Մենք ունեինք շատ լավ կենտրոն Օշականում, որը փակվեց անցյալ տարվանից: Բազմիցս բողոքել ենք առողջապահության նախարարություն: Միակ կենտրոնն էր Հայաստանում, որտեղ բուժում ստանում էին բոլոր մարզերից: Դա փակեցին, և էդ երեխաները էսօր շատ վատ վիճակում են: Նոր նախարարը խոստացել է բացել, բայց կենտրոնը դեռ փակված է: Անցած տարի փակվել է նաև Ստեփանավանի ճամբարը, «Փյունիկի» ճամբարն էլ չկար»,-դժգոհեց ծնողը:

Երեխաներն ու նրանց ծնողները այժմ սպասում են, որ նոր կառավարությունը պետք է լուծումներ տա իրենց խնդիրներին, թեև դեռ փոփոխություն չեն զգում։ Անցյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված էր 8 հազար 83 հաշմանդամություն ունեցող երեխա։ Նրանցից 476-ը տարբեր մասնագիտացված մանկատներում են: Այսօր Հայաստանի պետական դպրոցներում սովորում է 5449 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, նրանցից 946-ը սովորում են հատուկ դպրոցներում, 20 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են ոչ պետական դպրոցներում:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին՝ մասնավորապես ներառական կրթությանն ենք անդրադարձել այսօրվա մեր քննարկման ժամանակ:

Մեր հյուրերն են «Հաշմանդամություն ու ներառական զարգացում» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը, Կրթության և գիտության նախարարության զարգացման և մոնիտորինգի ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Մարինե Խառատյան

Հաղորդումը պատրաստվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացվող «Հանրային իրազեկման խթան՝ խտրականության և բռնության կանխարգելման համար» ծրագրի շրջանակում` «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»- ի (NED) աջակցությամբ: