Ինչ երազանք էլ պահած լինեմ 2017-ի տարեմուտին, այն, ինչ եղավ ապրիլ-մայիսին, ամբողջությամբ  ստվերեց  այդ երազանքը․ Արայիկ Հարությունյան      

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը կրթության և գիտության  նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, ո՞րն է Ձեր համար 2018-ի ամենակարևոր իրադարձությունը։

-Ապրիլ-մայիսի իրադարձություններն են,  և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը, որը շրջադարձային էր մեր պետության համար։ Առաջիկայում մյուս ոլորտներում մինի-հեղափոխությունները կվկայեն դրա մասին։

-Հիշո՞ւմ եք 2017-2018-ի տարեմուտը, ի՞նչ-որ նախանշաններ կայի՞ն, որ հեղափոխություն է լինելու։

-Տարեմուտին մենք արդեն գիտեինք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու և արդեն այն ժամանակ որոշակի նախապատրաստական աշխատանքներ էինք տանում․ քննարկումներ էին տեղի ունենում, գիտեինք, թե ինչ զարգացումների կարող են բերել մեր գործողությունները։ Ասել, որ ամբողջությամբ պատկերացնում էինք այն իրավիճակը, որը ձևավորվեց ապրիլ-մայիսին, սխալ կլինի, բայց որ գիտեինք՝ ինչ տրամաբանությամբ ենք գործելու, դա միանշանակ է։  Այդ ժամանակ և՛ սպասումներ կային, և՛ անհանգստություն, և՛ լարվածություն կար,  և 17-ի տարեմուտը իրոք լարված ժամանակահատված էր։

-Ի վերջո, Նոր տարվա գիշերը բոլորը ինչ-որ բաներ են երազում, Դուք երազանք պահեցի՞ք․ անձնական, անանձնական, Հայաստանին վերաբերող։

-Վստահ եմ, որ 7 միլիարդ բնակչության առնվազն 6 միլիարդը տարվա վերջում չի հիշում, թե ինչ երազանք է պահել դեկտեմբերի 31-ի կեսգիշերին։ Ես էլ, ճիշտն ասած, չեմ հիշում։ Բայց ինչ երազանք էլ որ պահած լինեմ, այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ամբողջությամբ ստվերեց այդ երազանքը։

-Դուք դեռ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար եք, սակայն արդեն կիսապաշտոնապես հայտնի է, որ սպորտը, մշակույթը միացվելու են ԿԳ-ին։ Եթե այդ կառուցվածքային փոփոխությունները հաստատվեն, ապա ի՞նչ տեսլական ունեք, ի վերջո, դրանք Ձեր ոլորտները չեն, ինչպե՞ս՝ տեղակալների միջոցո՞վ եք համակարգելու։

– Քննարկումները շարունակվում են, արժի մի քանի օր էլ սպասել, չէի ցանկանա՝ առաջ ընկնել, բայց այն տրամաբանությամբ, որով շարժվում ենք, կարծում եմ, որ դրանով մենք  բարձրացնում ենք արդյունավետությունը։ Մասնավորապես, Մշակույթի նախարարության որոշակի գործառույթներ համընկնում են մեր գործառույթների հետ, և կարծում եմ՝ այն, որ  իրականացված  ծրագրերը, որ արել ենք համատեղ, երկու նախարարությունների համար էլ կարևոր ծրագրեր են եղել, վկայում է,  որ մշակույթն առանց կրթության և կրթությունն առանց մշակույթի դժվար է պատկերացնել։ Եվ այս առումով, կառավարության և մեր քայլերը արդյունավետությունը բարձրացնելու նպատակ ունեն։ Սպորտի ոլորտում էլ նոր մարդ չեմ, ունեցել եմ մարզական կայք, լավ տեղեկացված եմ Հայաստանի մարզական անցուդարձից, և այստեղ էլ պետք է որ խնդիրներ չառաջանան։

-Իսկ  ոլորտներին,  այսպես ասած, հավասար աչքո՞վ եք նայելու, նախապատվություններ չե՞ք ունենալու։

– Կաշխատեմ այդպես գործել, իհարկե,  այս ստորաբաժանումներում կան ավելի մեծ ստորաբաժանումներ, որոնց մի քիչ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել զուտ ծավալների առումով, բայց, բնականաբար, յուրաքանչյուր նախարար, որն այս  նախարարության համար հիմա կամ երբևէ  պատասխանատվություն կստանձնի, պետք է, այո, ապահովի բոլոր այդ ուղղությունների բնականոն զարգացումը։ Եթե որևէ մեկը նման պատասխանատվություն է ստանձնում, ուրեմն պետք է նաև պատասխանատու լինի բոլոր այս ուղղությունների զարգացման համար։

-Իսկ կա՞ գիտակցում, որ եթե 1 նախարարության պարագայում  սխալներն ու թերությունները  մեկի համար են, ապա 4 ոլորտներից բաղկացած մեգանախարարության համար 4 անգամ ավելի մեծ է սխալվելու հավանականությունը։

-Ցանկացած ոք, հատկապես, քաղաքական գործիչը, եթե  սխալվելուց ու տեղի-անտեղի  քննադատվելուց  վախենա, ուրեմն՝ չպետք է մտնի քաղաքականություն։ Ես այդ պատասխանատվությունը հասկանում եմ, նաև  խնդիրները, ու պետք է առավելագույնն անել, չասեմ՝ չսխալվելու, բայց հնարավորինս քիչ սխալվելու համար։ Որևէ մեկի գործողություններում, մանավանդ, նման մեծ կառույցներում սխալները  բացառված չեն, բայց կարևորը՝ որ դրանք գիտակցվեն և արագ շտկվեն։ Իսկ դա կարող է լինել նաև լայն համագործակցության միջոցով։

-Ո՞րն եք համարում ԿԳ նախարարի պաշտոնում Ձեր ամենամեծ հաջողությունը, ինչպես նաև ձախողումը։

-Հաջողության ու ձախողման համար, չօգտագործեմ՝«ձախողում»  բառը, ասեմ՝ անհաջողություն, հավասարապես ուրախացել եմ ու տխրել, ու չեմ կարող որևէ մեկն առանձնացնել։

-2019-ի համար ինչ հիմնական մաղթանք ունեք Ձեր, այսպես ասենք, շահառուներին։

-Աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին, ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին մաղթում եմ  հաջողություն առաջիկա տարում, վստահ եմ, որ այն հիմքերը, որ դրել ենք 2018-ին, արդեն իրենց արդյունքները կտան 2019-ին։ Բայց Կրթության ու գիտության նախարարությունը տվյալ պարագայում  չի կարող բոլոր բարեփոխումները հաջողությամբ  իրականացնել, եթե չլինի այդ շահառու խմբերի  ակտիվ մասնակցությունը։ Այնպես որ, ակտիվ հետևողական աշխատանք եմ մաղթում բոլորին։

Անի Սահակյան