«Վարչապետը չպետք է լինի սուպեր»․ քաղաքական ուժերը՝ կառավարության նոր կառուցվածքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Պետական ծառայողների մեծաքանակ կրճատումների պատճառով դաշնակցական Արծվիկ Մինասյանը Հայաստանում սոցիալական ընդվզում չի սպասում:

«Այդ մարդկանց մեծամասնությունը, ինչպես ՀՀ քվեարկողների մեծ մասը, քվեարկել է գործող իշխանությունների օգտին»,- ասում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ իշխանությունների հասցեին կհնչեն տհաճ արտահայտություններ, որոնք գուցե արդարացի լինեն։ Նախկին նախարարի համար պարզ չէ, թե ինչպես է գործող իշխանությունը որոշել, թե կրճատվողներից ով իր տեղում չէ։

«Նոր իշխանությունների համար, որն ունի հանրային հսկայական աջակցություն ու պաշար, սա բավական լուրջ հարված է՝ իր հեղինակությանն ու այն բարեփոխումներին, որոնք սպասվում են»,- նկատում է պարոն Մինասյանը։

Նա դժգոհություն է սպասում, մասնավորապես, սփյուռքից՝ նախարարության փակման համար. սփյուռքահայերը գիտեին, թե որ կառույցն է իրենց կապում պետության հետ․ «Այլ բան է, որ շատերը կարող են շատ բանում դժգոհ լինել նախարարության աշխատանքից, արդյունավետ չգնահատել այդ աշխատանքը, սա չի նշանակում, որ վերացնենք, քոքը կտրենք, էլ չլինի»։

Արծվիկ Մինասյանը կառավարության կառուցվածքում ոստիկանությունը և ԱԱԾ-ն վարչապետի վերահսկողության տակ թողնելը բացատրում է նրանով, որ կառավարությունն արագ է ձևավորվել, ժամանակ չկար։

«Երկրորդ պատճառն այն է, որ իսկապես ոստիկանության մեջ նույնպես ռեֆորմներ կան անելու և ռեֆորմներից հետո, իր իշխանությունն ամրապնդելուց հետո կկարողանա գնալ այդ քայլին»,- ենթադրում է նախկին նախարարը։

Նոր խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրերն իրենց անուններով է կոչում՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր վերահսկողության տակ պահելով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է սուպերվարչապետ:

«Նոր վարչապետը շարունակում է հնի սխալները, և այդ գայթակղությանը փաստացի չդիմացավ, սուպերվարչապետական մոդելը պահպանվելու բոլոր նախանշանները կան»,- ենթադրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Նոր խորհրդարանում «Լուսավոր Հայաստանը» կներկայացնի օրենքի նախագիծ՝ ուժային երկու կառույցները վարչապետի լիազորություններից խորհրդարանին փոխանցելու համար․ «Վարչապետը չպիտի լինի սուպեր»։

Փոխարենը, ըստ Գևորգ Գորգիսյանի, նախարարությունների կրճատումը խելամիտ է, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանը Սահմանադրությամբ սոցիալական պետություն է։

«55 հազար գործազուրկը խնդիր է, թեև 2019 թվականի բյուջեում նախատեսված էր այս մարդկանց աշխատավարձ տալ։ Այս աշխատավարձի մի մասը կարելի էր ուղղել, այս մարդկանց վերապատրաստել ոլորտային ինչ-որ ուղղություններում, որպեսզի աշխատաշուկայում իրենց տեղը գտնեին»,- ասում է պարոն Գորգիսյանը։

Իշխանական ուժի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հասկանում է կրճատվածներին, անկասկած՝ դժգոհություններ կլինեն, սակայն կառավարությունը չէր կարող չգնալ այդ քայլին:

«Փաստացի՝ չասեմ ոչինչ չէին անում, բայց պետք չէր, որ նրանք լինեին նախարարություններ, նրանք կարող էին լինել ինչ-որ մի մեգանախարարության վարչություն»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը։

Ի դեպ՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» այն դժգոհությանը, որ չդիմանալով գայթակղությանը՝ Փաշինյանը փաստորեն կրկնում է նախորդի ճանապարհը և դառնում սուպերվարչապետ, Հրաչյա Հակոբյանը նկատում է, որ դա ուղղակի բացառված է, զսպող մեխանիզմներ հաստատ լինելու են։

«Եթե անգամ այդ զսպող մեխանիզմը չլինի էլ, Նիկոլ Փաշինյանը չի լինի նախորդ իշխանությունների նման, նախորդ ղեկավարների նման»,- համոզված է գործող վարչապետի թիմակիցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Մհեր Արշակյան