7-10 միլիոն սփյուռք ունեցող պետությունն իրավունք չունի լուծարել նախարարությունը. Լևոն Անտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Սփյուռքի նախարարության աշխատակիցներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ իրենց գերատեսչությունը Կառավարության որոշմամբ լուծարվելու է։ Factor.am-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանն ասում է, որ իրենք փաստի առաջ են կանգնել․ «Մենք տեղյակ չենք եղել առհասարակ, որ մարդիկ կարող է մնան առանց աշխատանքի։ Ստացվում է՝ ոչ թե պարզապես կադրային օպտիմալացում է, այլ պետք է տարածվի բացառապես բոլորի վրա։ Որևէ այլընտրանք աշխատակիցներին չի առաջարկվել»։

Նշենք, որ լուծարման արդյունքում 80-ից 90 աշխատակից կկորցնի աշխատանքը։

Սփյուռքի նախարարության աշխատակիցները լուծարման մասին խոսել են նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա ներկայացրել է, որ վարչապետի պաշտոնակատարի հետ խոսել է նախարարության կարևորության, գործառույթների հզորացման ու նախարարությունը պահելու մասին․ «Երեկ աշխատակիցների ու նախարարի հետ հանդիպում եղավ։ Ինքն իր մասով կփորձի համապատասխան քայլեր անել, այսինքն՝ ձեռքերը ծալած չեն, մենք էլ մեր մասով։ Սփյուռքի նախարարությունը մարդկանց միավորող, Հայաստան բերող կառույց է։ Հիմա գալիս ենք նրան, որ մենք այս փուլում արտագաղթի ինչ-որ տենդենցների ենք բերում հասցնում»։

Լևոն Անտոնյանի խոսքով՝ 7-ից 10 միլիոն սփյուռք ունեցող պետությունն իրավունք չունի լուծարել նախարարությունը։
Ըստ պարոն Անտոնյանի՝ Սփյուռքի նախարարությունը չի կրկնում Արտգործնախարարության գործառույթները․ «Որովհետև իրենք փորձում են պահել միջպետական հարաբերությունների ձևաչափը։ Համայնքների հետ աշխատանքը այնքան բազմասպեկտր է, որ պարզապես դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող 2-3 աշխատակիցներն այդ գործառույթները չեն էլ կարող անել։ Մեր նախարարի կողմից նույնիսկ առաջարկվել է, որ դեսպանատներում ավելանան սփյուռքի գծով կցորդներ, որոնք կոնկրետ սփյուռքի հետ կաշխատեն»։

Ի՞նչ պարտականություն ունի կառավարությունը Սփյուռքի նախարարության աշխատակիցների առաջ, Factor.am-ի հարցին ի պատասխան Լևոն Անտոնյանը կարևորում է հատկապես փաստի առաջ կանգնեցնելու հանգամանքը․ «Այլընտրանք առաջարկվի, որովհետև դրա ձևեր միանշանակ կան։ Դա կարող է փոխշահավետ լինել, որովհետև այստեղ մարդիկ են, որոնք կարող են իրենց ներուժը բերել»։

Ըստ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին արևելքի հայ համայնքների վարչության պետի՝ որոշակի հակասություն է առաջանում կառավարության՝ ներգաղթը խթանող հայտարարությունների ու Սփյուռքի նախարարությունը լուծարելու գործելակերպի միջև։

Լևոն Անտոնյանը Սփյուռքի նախարարության գործառույթներն ավելի լավ ներկայացնելու խնդիր է տեսնում։ Համոզված է, որ իրենց գերատեսչության աշխատանքը չի գնահատվել ըստ արժանվույն։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։