Ռուբեն Ռուբինյանը, Մխիթար Հայրապետյանը, Վարազդատ Կարապետյանը եւ Բաբկեն Թունյանն՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ

Լուրեր

04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Բոլորը

Տեղեկացրել էինք, որ այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ քայլը» խորհրդարանական ապագա խմբակցության անդամների հավաք-ժողովը: Այն վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հավաքում քվեարկության է դրվել Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Լենա Նազարյանին եւ Ալեն Սիմոնյանին՝ փոխնախագահների պաշտոնում առաջադրելու հարցը: Խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոններում առաջադրվել են համապատասխանաբար մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Դավիթ Սիմիդյանի թեկնածությունները:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր առաջադրված թեկնածուներին էլ ապագա խմբակցության անդամները կողմ են քվեարկել: Տեղեկացանք, որ Ազգային ժողովի արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը լինելու է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:
Կառավարության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում կրճատվելու է նաեւ սփյուռքի նախարարութունը, իսկ ահա նախարար Մխիթար Հայրապետյանը գործուղվելու է խորհրդարան: Նա էլ զբաղեցնելու է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Մեզ հայտնի դարձավ, որ նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Մեր այս տեղեկությունների վերաբերյալ ՔՊ-ականները փոխանցեցին, որ առաջիկայում կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա եւ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:
7-րդ գումարման ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առանձնանալու է, այսինքն՝ առանձին կգործի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, իսկ դա էլ կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Սա կլինի միակ հանձնաժողովը, որը կնախագահի ԼՀԿ-ն:
Տեղեկացանք, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն էլ բաժին է հասնելու ԲՀԿ-ին՝ մեկ այլ հանձնաժողովի հետ:
Ի դեպ, որոշվել է, որ «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովի առաջին նիստին ներկայացնելու է նախագիծ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առանձնացնելու մասին:

Հայկ Վարդանյան