ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ․ ՍԱԼՈՒՏ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 29. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Շիրակի մարզի Սալուտ գյուղն ունի 113 բնակիչ։ Մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 30 կիլոմետր հյուսիս-արևելք։ Սալուտի բնակիչները 1860-ականներին Արևմտյան Հայաստանի Բասեն բնակավայրից գաղթածներն են։ Սալուտում բուժկետ չի գործում։

Վարչական ղեկավար Մինաս Խաչատրյանը պատմում է, որ 2007-2008 թվականներին Սալուտում բուժկետ է բացվել, որն անակնկալ կերպով փակվել է․ «Ղուկասյանի հիվանդանոցից փակեցին ինչքան գիտեմ»։ Սալուտի բնակիչներն այդպես էլ չիմացան բուժկետի փակման պատճառը։ Այժմ սալուտցիները զրկված են առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ «Եթե մեզ մոտ հիվանդության դեպքեր են լինում, տանում ենք Աշոցքի հիվանդանոց կամ Գյումրի։ 13 կիլոմետր գնում-հասնում ենք Աշոցք կամ 30 կիլոմետր անցնելով՝ հասնում ենք Գյումրի»,- ասում է Մինաս Խաչատրյանը։

Սալուտը ծովի մակարդակից 2080 մետր բարձրության վրա է։ Օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -36 աստիճան։ Ձմեռը Սալուտում այնքան խիստ է, որ մեկ շաբաթ շարունակ բուքը կարող է չդադարել, ճանապարհները փակվեն․ «Եթե հիվանդության կամ բուժօգնության խնդիր լինի, չկա էդպես բան․․․ տունը ունեցար դեղորայք կամ ցավազրկող, դրանցով պիտի յոլա էթաս»։

Սալուտին ամենամոտ հիվանդանոցը Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բժշկական կենտրոնն է։ Հիվանդանոցը տարեկան սպասարկում է 3000 ստացիոնար և 30 000 ամբուլատոր հիվանդների։ 72-ամյա Լյուդվիգ Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ չէ ասել, թե Աշոցքի հիվանդանոցում գյուղացիներն ամբողջական բուժօգնություն են ստանում: «Մեր Աշոցքի հիվանդանոցում անոթների բժիշկ չունենք, աչքի բժիշկ ու ատամնաբույժ չունենք։ Եթե մի տեղ գնալու լինենք, պետք ա գնանք Լեննական, Լեննական էլ՝ մենք գեղացի մարդիկ ենք, տեղերը չգիտենք, թե ատամնաբույժն ու աչքի բժիշկը ուրդեղ են։ Եթե անոթի, աչքի, սրտի բժիշկ չկա, ինչի՞ համար է էդ հիվանդանոցը»,- դժգոհում է Լյուդվիգ պապը։

Մինաս Խաչատրյանը հիշում է՝ գյուղում քաղցկեղով հիվանդ մի մարդու բուժօգնություն ցուցաբերելու ոչ մի հնարավորություն չունենալով, հարևան գյուղից բուժքույր են բերել, որը Սալուտում է մնացել շուրջ 3 օր։ Ճանապարհը բացվելուց հետո է բուժքույրը կարողացել վերադառնալ իր գյուղ։ Սովորականի պես՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին փակվել էր Սալուտից դուրս տանող ճանապարհը։ 25-ամյա Զինա Երվանդյանին հազիվ են հասցրել հիվանդանոց։ Նա պատմում է, որ երեխային հրաշքով է ունեցել․ «Գյուղում չունենք բուժքույր, դժվար է եղել մինչև ինձ հասցրել են հիվանդանոց։ Ճանապարհները դժվարանցանելի էին, կանչել ենք հատուկ բրիգադ, որպեսզի ճանապարհները բացեն, գնանք հիվանդանոց։ Երեխան հրաշքով ծնվել ա»։

Սալուտ հասարակական տրանսպորտ չի մտնում, ինչը էլ ավելի է բարդացնում կյանքը։ Զինան ասում է, որ տրանսպորտ չլինելու պատճառով երեխաներին պոլիկլինիկա տանելը դժվար է։ Բուժկետ ու բուժքույր չունեցող Սալուտում երբեմն ապավինում են անասանաբույժ Հովհաննես Մկրտչյանին․ «Ես գյուղի անասանաբույժն եմ, մենք գյուղում պունկտ չունենք, ծանր հիվանդների ժամանակ ես եմ օգնության հասել։ Բժշկի ցուցումներով՝ սրսկումներ, դեղ տալ»։

Ձմռանն ընդառաջ սալուտցիները դեղի պաշար են հավաքում։ Վարչական ղեկավար Մինաս Խաչատրյանի պատմելով՝ ձյունից առաջ Գյումրի են գնում՝ առաջին անհրաժեշտության դեղորայք ձեռք բերում․ «Կարող է էդ դեղը նույնիսկ պետք էլ չգա, բայց պետք ա էդ դեղը բերես, տունն ունենաս»։

Անասնաբույժ Հովհաննես Մկրտչյանն իրենց գյուղը համեմատում է այլ համայնքների հետ․ «Գյուղում պիտի լինի բուժպունկտ ու քույր։ Ճամփի վրայի գյուղերն ուրիշ են, էսպես կտրված գյուղերն ուրիշ են լրիվ։ Ընդեղ կարան գնան հասնեն տրաս, մի մասնագետի բերեն, բայց ստեղ որ թիփին եղավ, ոչ մի բան չես կարա անես։ Գյուղի մեջ որ լինի բուժքույր, էդ խնդիրը կլուծվի»։

Վարչական ղեկավար Մինաս Խաչատրյանն ասում է՝ Սալուտում մեծ հույսեր են կապում հեղափոխության ու նոր կառավարության հետ․ «Իշխանափոխություն է եղել, հիմա մարդիկ սպասում են բարեփոխումների»։ Սալուտը 13 շրջակա գյուղերի հետ խոշորացվել է ու ձևավորվել Սարապատ համայնքը։ Սալուտում բուժկետ ունենալու խնդիրը ընդգրկված է Սարապատի քառամյա ծրագրում։