Պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը. ՄԻՊ

Լուրեր

15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը: 

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ 

Անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել էԱրտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, մինչդեռ անազատության մեջ գտնվող անձին արգելված է ունենալ համացանցից օգտվելու հնարավորություն:  

Պաշտպանի միջամտությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է եղածգրագրությունը և համոզվել, որ կալանավորին  հետաքրքրող տեղեկատվությունը նրան չի տրամադրվել:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ  տեղեկատվությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ուղարկել թղթային տարբերակով: