Հայտնի է պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի անունը

Լուրեր

19.09.2026 | 22:19
Եկեղեցու վերաբերյալ զեկույցի նախագիծը պատրաստ է․ չեմ բացառում՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և Կառավարությունում: Factor.am-ի տեղեկություններով՝ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, ՔՊ անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը 2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական` հասարակական հիմունքներով:

Factor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև Նիկոլայ Բաղդասարյանից, որն ի պատասխան մեր հարցին՝ ասաց. «Առաջարկություն չկա, բայց եթե անգամ նման առաջարկ լիներ, ապա անհրաժեշտ է, որպեսզի խմբակցության նիստի ժամանակ այդ բոլոր հարցերը քննարկվեն: Ես դեմ եմ, որ նման որոշումները չեն իրականացվում օրենքի սահմաններում, իսկ օրենքն ասում է, որ հենց խմբակցության անդամները առաջարկեն և նրանց կողմից էլ ընտրվի: Ես դեմ եմ ներքին կարգով առաջադրումներին, այն դեպքում, երբ պաշտոնն ընտրովի է»:

Այդուհանդերձ, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ եթե թիմն իրեն առաջարկ ներկայացնի, ինքը պատրաստ է ստանձնել պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Շողիկ Գալստյան