3-րդ սերնդի թղթադրամների բիզնեսն ebay-ում. Կենտրոնական բանկից դրանք ձեռք բերել հնարավոր չէ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեև օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին, Կենտրոնական բանկը տարածեց  հաղորդագրություն, որ նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ են դրվել, սակայն պարզվում է, որ դա այդպես չէ և տասը հազար, քսան հազար և հիսուն հազար անվանական արժեքով թղթադրամները շարքային քաղաքացիները Կենտրոնական բանկից չեն կարողանում ձեռք բերել։

Պատճառը շատ պարզ է՝ դրանք ԿԲ-ում պարզապես չկան։

Պարզվում է, որ նոր թողարկված թղթադրամները չկան Կենտրոնական բանկում, բայց առկա են օնլայն վաճառք իրականացնող կայքերում, որտեղ դրանք վերավաճառվում են թանկ գներով․ ստացվում է՝ ոմանք դրամ առնել-ծախելով բավականին լուրջ գումարներ են վաստակում, իսկ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը նոր` 3-րդ սերնդի  թղթադրամների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ դրանք արագ վերավաճառվում են նաև օնլայն տիրույթում՝ զգալի եկամուտներ ապահովելով այդ գործի գիտակներին։

Մասնավորապես՝ ebay.com  կայքում հայկական նոր թողարկված 10 000 դրամը կարելի է ձեռք բերել 37-38 ԱՄՆ դոլարով։

3-րդ սերնդի 20 000 հազարանոցը կարելի է ձեռք բերել 69-89 դոլարով։

Ի դեպ նշենք, որ ամենաշատը վերավաճառվում է հենց 20 000 դրամանոց հայկական թղթադրամը։

Թե ինչն է պատճառը, որ Կենտրոնական բանկից նոր թողարկված թղթադրամներ քաղաքացիները չեն կարողանում ձեռք բերել, ի՞նչ տպաքանակով են դրանք  տպագրվել,  ինչպե՞ս են դրանք հայտնվել  օնլայն հարթակներում և ի՞նչ քայլեր է այս ուղղությամբ իրականացնում ՀՀ գլխավոր դրամատունը, Factor.am-ը փորձեց պարզել  ԿԲ-ից։

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեր հարցերը լսելուց հետո խոստացան  պատասխանել կարճ ժամանակ անց, սակայն  ավելի ուշ հայտնեցին, որ կպատասխանեն միայն պաշտոնական գրավոր հարցմանը։

Հարցումն ուղարկված է, և այն ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողներին։

Աղավնի Սուքիասյան