Քո ամուսնուն սպանել են ոստիկանները Սերժի ու Վովայի հրամանով. մահացած ոստիկանի հայրն ու կինը տարաձայնություններ ունեն

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստին քննարկվեց մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցչի հարցը: Նրա հայրն ու կինը դատարանում տարաձայնություն ունեցան: Նախորդ դատական նիստերին եկել էր Յուրի Տեփանոսյանի հայրն ու հայտարարել, որ ինքն է լինելու Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը: Այսօր դատարանում հարսը հայտարարեց, որ ինքը մամուլից է տեղեկացել սկեսրայրի որոշման մասին, և որ իր հետ նման քննարկում չի եղել:

Նախքան Յուրի Տեփանոսյանի հոր ներկայանալը, նրա իրավահաջորդի ներկայացուցիչ էր կինը` Արփինե Թումասյանը: Ինչպես դատարանում հայտարարեց Վահրամ Տեփանոսյանը իր ու հարսի կոնֆլիկտի պատճառը Տեփանոսյանի սպանության հեղինակներն են: Հոր պնդմամբ` իր որդուն սպանել են ոստիկանները. «Ես հարսիս ասացի` քո ամուսնուն սպանել են ոստիկանները, Սերժիկի ու Վովայի հրամանով: Ինքն էլ պնդում էր, որ ոչ, սպանել են «Սասնա ծռերը»: Վիճեցինք ու իրար հետ էլ չենք խոսում: Այդ օրվանից ես թոռներիս էլի տիրություն եմ անում, բայց իրար հետ չենք խոսում: Հարգելի դատարան, ես իմ կեսին եմ կորցրել` իմ որդուն ու մինչև վերջ գնալու եմ, որ գործը բացահայտվի»:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանությունը մեղսագրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին, վերջինս իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Դատարանը հեռացավ խորհրդակցական դահլիճ որոշում կայացնելու: