«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենքում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են բռնության սահմանումներին, ոստիկանության արձագանքին, բռնություն գործադրած անձանց նկատմամբ սահմանափակումներին և վերականգնողական ծրագրերին։ Նախագիծը հեղինակել են ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Փոփոխություններով «ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի դիտարկվի օրենքի նպատակներից մեկը։

Փոխվում և հստակեցվում են նաև ընտանեկան և կենցաղային բռնության սահմանումները։ Օրենքում ավելի հստակ կներառվեն ընտանիքի անդամների, զուգընկերների և նախկին զուգընկերների միջև հարաբերությունները։ Հոգեբանական բռնության սահմանման շրջանակում, մասնավորապես, նշվում են անձին այլ մարդկանց հետ շփումը դադարեցնելուն կամ սահմանափակելուն հարկադրելը, ինչպես նաև նրա հաղորդակցությունը կամ վարքագիծը վերահսկելը։

Միաժամանակ փոփոխվում է ոստիկանության կողմից անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու կարգը։

Եթե կա հիմնավոր ենթադրություն, որ բռնությունը կարող է կրկնվել կամ շարունակվել և առկա է անմիջական վտանգ, ոստիկանության իրավասու ծառայողը պետք է անհետաձգելի միջամտության որոշում կայացնի՝ դեպքի մասին տեղեկանալուց հետո ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում։

Բացի այդ, եթե ոստիկանությունը հայտնաբերում է Քրեական օրենսգրքով նախատեսված ընտանեկան և կենցաղային բռնության առերևույթ հատկանիշներ, ապա ոչ ուշ, քան 8 ժամվա ընթացքում պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնի քննչական մարմնին։

Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը նախատեսվում է սահմանել 20-25 օր։ Եթե այդ ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման հարցը, որոշումը կարող է շարունակել գործել մինչև դատարանի որոշումը։ Նույնը նախատեսվում է այն դեպքերում, երբ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Նոր կարգավորմամբ բռնություն գործադրած անձի վրա կարող է դրվել նաև ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականություն։ Նա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայանա համապատասխան ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպություն։

Փոփոխությամբ նաև նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման դեպքում, որպես կանոն, պարտադիր պետք է կիրառվի առնվազն մեկ սահմանափակում՝ օրինակ՝ բռնություն գործադրած անձին արգելելով մոտենալ տուժածին կամ նրա բնակության վայրին։ Բացառություն է նախատեսվում այն դեպքում, երբ բռնության ենթարկված անձը տեղափոխվել է ապաստարան։

Նմանատիպ փոփոխություն է նախատեսվում նաև դատարանի կողմից կայացվող պաշտպանական որոշումների համար։ Դրանց շրջանակում նույնպես բռնություն գործադրած անձի համար նախատեսվում է ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու պարտականություն, իսկ սահմանափակումներից առնվազն մեկը պետք է կիրառվի, եթե տուժածը չի տեղափոխվել ապաստարան։

Փոփոխվում է նաև քրեական վարույթի և պաշտպանական միջոցների հարաբերակցությունը։ Եթե բռնության գործով քրեական վարույթի շրջանակում անձի նկատմամբ, օրինակ, կալանք է կիրառվել, կամ տուժած անձի նկատմամբ կիրառվել է պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփումը սահմանափակելու հատուկ պաշտպանության միջոց, ապա համապատասխան ժամանակահատվածում դադարելու է այն սահմանափակումների գործողությունը, որոնք վերաբերում են տուժածին կամ նրա բնակության ու հաճախակի գտնվելու վայրերին մոտենալուն։

Օրենքում նաև հանվում է «նախազգուշացում» հասկացության հետ կապված մի շարք դրույթներ։

Առանձին փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց համար նախատեսված աջակցության կենտրոնների և ապաստարանների միասնական անվճար «Թեժ գիծ» ծառայություն։ Պետությունը պետք է ապահովի դրա անընդհատ և մատչելի հասանելիությունը, հրապարակի հեռախոսահամարը և կապի այլ միջոցները։

Նախատեսվում է նաև, որ բռնության ենթարկված անձինք, նրանց ընտանիքի անդամներն ու այլ անձինք հնարավորություն կունենան անհապաղ կապ հաստատելու համապատասխան մասնագետների հետ և ստանալու անհրաժեշտ անհատույց օգնություն։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունը պետք է լինի նաև մատչելի։

Փոփոխություններով նախատեսվում է նաև կարգավորել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի բացահայտումն ու իրավասու մարմիններին հաղորդելը։ Կսահմանվեն այդ դեպքերի հաղորդման կարգը, հիմքերը և ժամկետները։

Բացի այդ, ոստիկանության կողմից բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման և նրանց հետ հանդիպումների ներկայիս կարգավորումները վերանայվում են․ օրենքից հանվում է ամսական առնվազն մեկ հանդիպում անցկացնելու կոնկրետ պահանջը, և նախատեսվում է, որ հանդիպումների կարգն ու ժամկետները կսահմանվեն ՆԳ նախարարի կողմից։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում։

Նշենք, որ նախօրեին Factor.am-ը անդրադարձել էր թեմային, նշելով, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների թիվն ամեն տարի աճում է․ եթե 2024 թվականին քննվել է 2309 քրեական վարույթ, որից 405-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ապա 2025 թվականին թիվն աճել է՝ դառնալով 2398 քրեական վարույթ։ Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ քննվել է շուրջ 1794 քրեական վարույթ։ Բռնության դեպքե՞րն են շատացել, թե՞ համակարգի հանդեպ վստահությունն է մեծացել։

 

Նարեկ Կիրակոսյան