Յոթ կալանավոր հացադուլ է հայտարարել. նրանցից երկուսը 28-րդ օրն է՝ առանց սննդի են

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Արմավիր», «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում այս պահին հացադուլ է իրականացնում յոթ կալանավոր, նրանցից երկուսն արդեն 28-րդ օրն է՝ հացադուլի մեջ են։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Մյուս հինգ կալանավորներից երկուսի մոտ այսօր հացադուլի 23-րդ օրն էլ, մեկի մոտ՝ 10-րդ օրը, երկուսի մոտ՝ 6-րդ օրը։

Ըստ պաշտոնական պատասխանի՝ կալանավորներից 6-ը նման ծայրահեղ քայլի են դիմել իրենց քրեական գործի հետ անհամաձայնության պատճառով, մեկը՝ այս եղանակով բարձրաձայնել իր առողջական խնդիրների մասին։ Ստացվում է, կալանավորն արդեն իսկ վատառողջ է, իսկ հացադուլը, հնարավոր է, ավելի վատ ազդեցություն ունենա նրա առողջության վրա։

Անձնական տվյալների պաշտպանությունը կարևորելով՝ Քրեակատարողական ծառայությունը չի տրամադրել հացադուլ հայտարարած կալանավորների անունները, ինչպես նաև այլ տվյալներ, որպեսզի հնարավոր չլինի անազատության մեջ գտնվող անձանց նույնականացնել։ Հենց այս պատճառով FactorTV-ն չկարողացավ ծանոթանալով կալանավորների քրեական գործերին։

Իսկ ի՞նչ առողջական վիճակում են գտնվում հացադուլ հայտարարած կալանավորները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանցից երկուսը տևական ժամանակ է առանց սննդի է։ Ծառայությունն այս հարցին ևս չի պատասխանում, նշելով, որ առողջական հարցերը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տիրույթում են գտնվում։

ՊՈԱԿ-ից, սակայն, ևս տվյալներ և անձի առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն չեն տրամադրում՝ բժշկականի գաղտնիքին հղում կատարելով։ Ավելի վաղ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ հացադուլ հայտարարած բոլոր անձինք պատշաճ հսկողության տակ են.

«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող անձինք, բոլոր ժամանակներում իրենց հացադուլի ընթացքում գտնվում են մշտական 24-ժամյա հսկողության տակ՝ բուժանձնակազմի կողմից։ Ու իրենց համար ցանկացած պահի, երբ որ կարիքը լինի, առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ է տրվում, եթե չի տրվել, նշանակում է՝ այդ պահի դրությամբ տվյալ անձի առողջական վիճակի գնահատումը շտապօգնության կանչի ցուցում չի ենթադրել։ Այսինքն, բոլորը գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ՝ դինամիկ, հեմոդինամիկ տվյալների չափումներով, կշռումներով և այլն, օբյեկտիվ զննումների արդյունքում բուժանձնակազմը պետք է գտնի, որ կարիք կա շտապօգնության կանչի։ Մենք ինքներս լիցենզավորված, հավաստագրված բուժօգնություն տրամադրող կազմակերպություն ենք, ունենք բժիշկներ, բուժքույրեր, դեղորայք՝ ամեն ինչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար»։

 

Ռոզա Վարդանյան