Չեմ տեսել մի զինվորական, որը խնդիրների մասին կզեկուցի. միշտ ցույց է տալիս՝ ամեն ինչ լավ է. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Զորակոչային համակարգում առկա անհավասարությունները, օրենսդրական բացերը, զինվորական վերադասին խնդիրների մասին չզեկուցելու արատավոր պրակտիկան և Ներքին ծառայության կանոնադրության իրավական մոդելը հայկական բանակի առանցքային մարտահրավերներից են. հրավիրված քննարկման ընթացքում այս հարցերին անդրադարձան քննարկման մասնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը։

Քննարկման ընթացքում քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը մատնանշեց հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունները զորակոչի ենթակա երիտասարդների շրջանում։ Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում պարտադիր զորակոչի տարիքի տղաների 50%-ն անգամ չի զորակոչվում բանակ, ինչը պայմանավորված է կամ առողջական խնդիրներով, կամ չափահասության փուլում քաղաքացիությունը փոխելու համատարած դեպքերով։

«Սա լուրջ անհավասարություն է ստեղծում հատկապես նրանց համար, ովքեր չունեն ծառայությունից խուսափելու հնարավորություններ»,- ընդգծեց Խանումյանը։

Անդրադառնալով օրենսդրական դաշտին՝ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ պետությունը որոշակի փոփոխություններ անելիս օրենքում բացեր է թողել: Արդյունքում՝ քաղաքացիները, դատական գործընթացների և փաստաբանական ծառայությունների միջոցով, հնարավորություն են ստացել օրինական ճանապարհով խուսափել պետությանը սահմանված գումարները վճարելուց։

«Պետությունն այնպես չի, որ ամեն ինչ կարողացել էր այդտեղ վերահաշվարկել»,- անձնագրեց պատգամավորը։

Բանակային ինստիտուցիոնալ ամենախորքային խնդիրներից մեկը, ըստ Գաբրիելյանի, զինվորական աստիճանակարգության ներսում իրական վիճակի մասին չզեկուցելն է. «Չեմ ուզում զինվորականներին թիրախավորել, բայց չեմ տեսել մի զինվորական, որը խնդիրների մասին կզեկուցի: Երբ վերադասը գալիս է, այդ զինվորականը պետք է ամեն ինչ ցույց տա, որ լավ է: Անգամ, եթե թերություններ ունի, չի կարող ասել՝ «վերադաս ջան, այս տեղում խնդիր ունեմ» ու երևալ ավելի վատը»։

Ըստ նրա՝ երբ զեկուցումները ինստիտուցիոնալ խողովակներով բարձրանում են վերև, առաջանում է համակարգային խնդիր, քանի որ վերադասին ներկայացվում է իրականությանը չհամապատասխանող պատկեր։ Անդրադառնալով իրավական կարգավորումներին՝ Գաբրիելյանը նկատեց, որ Հայաստանը աշխարհի այն եզակի պետություններից է, որտեղ Ներքին ծառայության կանոնադրությունը սահմանված է օրենքով. «Միջազգային պրակտիկայում այն սովորաբար կարգավորվում է ներքին հրամաններով»։

Հայաստանյան մոդելը, նրա գնահատմամբ, լրացուցիչ խնդիրներ է հարուցում ծառայության կազմակերպման ընթացքում և կարիք ունի առանձին քննարկման:

Վիլեն Գաբրիելյանի համոզմամբ՝ բանակում և պետական համակարգում առկա խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն ու բանավեճն են։ «Սակայն դրա համար անհրաժեշտ է հրաժարվել «բացարձակ ճշմարտության» դիրքերից հանդես գալուց։ Խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է մեկտեղել փորձագիտական համայնքի, պահեստազորի սպաների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներուժը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան