Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող պետական կինոթատրոնի շենքը 2004 թվականին առանց սահմանված կարգով գնահատման ուղղակի վաճառքով օտարվել է ֆիզիկական անձի՝ 55 հազար դոլարին համարժեք դրամով, մինչդեռ երեք ամիս անց դրա կադաստրային արժեքը կազմել է 218.2 մլն դրամ։ Ուսումնասիրությամբ արձանագրվել են նաև կից 0.266 հա հողամասի նկատմամբ իրավունքի փոխանցման հնարավոր խախտումներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Վաղարշապատ համայնքի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքի և դրան կից հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման արդյունքի՝ Կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 282-Ա որոշմամբ թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող կինոթատրոնի շենքն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այն դեպքում, երբ օտարումից շուրջ երեք ամիս անց, առանց փաստացի վիճակի փոփոխության, վերոնշյալ գույքի կադաստրային արժեքը կազմել է 218 միլիոն 215 հազար դրամ։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առուվաճառքի պայմանագրով հողամասի վարձակալության իրավունքի փոխանցում նախատեսված չլինելու պայմաններում՝ պետական սեփականություն հանդիսացող 0,266 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել նրա կողմից 18 միլիոն 513 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունք ձեռք բերելու համար։

Պարզվել է նաև, որ 0,266 հա մակերեսով հողամասից 1253 քմ մակերեսով հատվածը՝ մայթերն ու անցումները, գտնվել են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների տիրույթում և ենթակա չեն եղել օտարման։

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ։