Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 14:22
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ն ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին
18.09.2026 | 14:18
Թաթիկներով չխոսե՛ք ինձ հետ․ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:16
Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Խանդիկյանին 80-ամյակի առթիվ
18.09.2026 | 14:02
Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:56
ԱՄՆ-ը հաստատել է Իրանի պատվիրակության վիզաները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար․ սահմանափակումներ կգործեն
18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:27
Գրավի գումարը ստանամ 1 միլիոնը կտամ, որ դատարանի աթոռները վերանորոգեք. Յուրի Խաչատուրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:21
«100 հազարավոր ընտրողներ են բերել»․ Արփի Դավոյանի պնդումը չի հաստատվում ԱԱԾ տվյալներով 
18.09.2026 | 13:18
Որ 4-5 ամիս էլ սենց գնաց, դաշնակցականության սև խոռոչը տանելու է մեր գործընկերներին․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:10
Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 13:08
Թրամփը հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա ստեղծելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին
Բոլորը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է, հետևաբար՝ Հայաստանի իրավապահ մարմիններն իրավասու են եղել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել: Այսօրվա դատական նիստին նման դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը՝ առարկելով Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդության դեմ:

Պաշտպանը, հիշեցնենք, միջնորդել էր դադարեցնել Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումն այն հիմքով, որ նրան մեղադրանք առաջադրելիս նա եղել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից:

Ըստ Հայկ Հովհաննիսյանի՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գործառույթներն իրականացնելիս քարտուղարն անձեռնմխելի է ընդունող պետության տարածքում, իսկ ՀՀ տարածքում նա չի օգտվում դիվանագիտական անձեռնմխելիությունից:

Հանրային մեղադրողը շեշտադրեց նաև այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովին վերագրվում էր «Մարտի 1»-ի իրադարձությունների համար ենթադրյալ հանցավոր արարք, որը կապ չունի նրա՝ որպես ՀԱՊԿ քարտուղարի լիազորությունների հետ, իսկ դիվանագիտական անձեենմխելիությունը գործառութային է, այսինքն՝ անձն օգտվում է անձեռնմխելիությունից այն դեպքում, եթե նրան պետք է մեղադրյալ ներգրավել իր գործառույթների շրջանակներում կատարված ենթադրյալ արարքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան