Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, հարցրեց՝ արդյոք խորհրդարանի դահլիճում ուժերի անհամաչափություն չի տեսնում։

«Չե՞ք տեսնում՝ այս դահլիճում ինչ-որ բան է պակասում՝ թվաքանակ մարդկանց, համաչափություն։ Չե՞ք նկատում որևէ անհամաչափություն այս դահլիճում։ Կարո՞ղ է մի հատ խմբակցություն պետք է ավել լիներ այստեղ, ու Ձեր թուլակաՄ որոշման արդյունքում չեղավ»,- ասաց Կարապետյանը։

Հովակիմյանը հակադարձեց՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորի ձևակերպումներն անհարիր են և անպարկեշտ, միաժամանակ ընդգծելով, որ ինքը, կաշկանդված լինելով քաղաքական զսպվածության կանոններով, չի պատասխանում նույն ոճով։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ անձի բարեվարքությունը նրա անցյալով կամ նախկին կուսակցական պատկանելությամբ պայմանավորելը հակաժողովրդավարական է։

«Երբ դուք մարդու կուսակցական լինելը որպես խարան եք մատուցում, դրանով երիտասարդներին հորդորում եք չզբաղվել քաղաքականությամբ, քանի որ հետագայում դա նրանց համար դառնալու է պիտակ»,- ասաց Հովակիմյանը՝ պնդելով, որ իր գործունեության ընթացքում երբեք որևէ ապօրինություն թույլ չի տվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան