Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 17-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հերթական հարվածներն են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Կիևում ռուսական հարձակման հետևանքով վնասվել են պահեստներ, գրասենյակային տարածքներ և բազմահարկ բնակելի շենքեր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Meduza-ն։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության վերջին տվյալներով՝ տուժել է 16 մարդ, այդ թվում՝ 10 և 12 տարեկան երեխաներ։ «Украинская правда»-ն գրում է, որ տուժածների մեծ մասը Դնեպրի շրջանում գտնվող 16 հարկանի բնակելի շենքի բնակիչներ են, որին հարվածել է անօդաչու թռչող սարքը։

Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վնասվել է 19 հարկանի շենք, տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Ուկրաինայի մետալուրգիական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, Կիևում, Զապորոժիեում և Օդեսայի մարզում էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։

Միաժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ երկիրը ենթարկվել է «Օնիքս» հականավային պաշտպանության հրթիռների, «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների, չորս «Կալիբր» թևավոր հրթիռների, 10 «Բանդերոլ» անօդաչու թռչող սարքերի և 157 «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Հարվածի հիմնական ուղղություններն են եղել Կիևի, Զապորոժիեի և Օդեսայի մարզերը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուսական զինուժը վերջին 10 օրվա ընթացքում առաջին անգամ Կիևի վրա հարձակում է իրականացրել բալիստիկ և թևավոր հրթիռներով։ ՀՕՊ ուժերին չի հաջողվել խոցել հրթիռներից որևէ մեկը, հաջողվել է խոցել միայն 131 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի