Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ նախագահության տարիներին ինքը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանն ու Տարոն Մարգարյանը գործուղվել են Մոսկվա, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ 

Հայկ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում խոսել էր այդ այցի մասին՝ նշելով, որ հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանը լավ է խոսել, ինքն անգամ հաճոյախոսել է՝ ասելով, որ Սիմոնյանը շատ լավ է տանում ռուսների հետ խոսակցությունները։

Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ Սարգսյանը չի պատմել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հյուրանոցում։

«Պատվիրակությունով նստած էինք հյուրանոցի նախամուտքում և ինքն ինձ ասաց՝ պարո՛ն Սիմոնյան, պապայի ընկերն է, մեր ընտանիքի ընկերն է, կարելի՞ է գա,  ասացի՝ հա, և ներս մտավ մի անձնավորություն, որին ես անկեղծ չէի ճանաչում, հետո իմացա՝ ով է։ Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ընթացքում ինքը ձեռքը գցեց, բռնեց իմ ձեռքից, Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց (նկատի ունի իր ձեռքից- խմբ․), ես իր վրա բղավեցի, և վերջում պարզվեց, որ դա շատ հայտնի քրեական հեղինակություն է։ Այդ մարդը դիտմամբ սադրեց, որից հետո ես վեր կացա, ասացի՝ չեմ պատրաստվում այս միջավայրում մնալ»,- պատմեց Սիմոնյանը։

ԱԽ քարտուղարը, սակայն, չնշեց, թե ով է այդ քրեական հեղինակությունը, միայն ասաց, որ նա շատ հայտնի է։

Factor TV-ի տեղեկություններով՝ Սիմոնյանի նշած անձը ՌԴ-ում գործունեություն ծավալող գործարար  ջավախահայ Նորիկ Թևանյանն է, որը հայտնի է Ախալքալաքցի Նորո մականունով։ Նա 2020-ի հոկտեմբերին Երևանում բերման էր ենթարկվել, ապա ժամեր անց ազատ արձակվել։ Մամուլը գրել էր, որ նրան բերման են ենթարկել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում։ 

Մամուլը պարբերաբար գրել է նաև, որ Նորիկ Թևանյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է, և երրորդ նախագահը նրան անգամ դիվանագիտական անձնագիր է շնորհել։ 

Hayeli.am-ը գրել էր, որ Թևանյանը հեղափոխությունից հետո զրկվել էր այդ անձնագրից, սակայն դրանից  ամիսներ անց նրան դիվանագիտական անձնագիր է տվել հեղափոխական իշխանությունը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայկ Սարգսյանից, նա զանգերին չպատասխանեց, իսկ նրա եղբայր Նաիրի Սարգսյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ եղբայրն այս փուլում չի ցանկանում հարցազրույց կամ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Factor TV-ն սեպտեմբերի 11-ին գրել էր, որ առաջիկայում Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելու է ՔՊ վարչության նիստում, և հնարավոր է՝ նրան հեռացնեն կուսակցությունից։ Երեկ վարչության նիստում քննարկվել է նրա վարքագծի և կարգապահական հարցը, սակայն դեռ վերջնական որոշում չկա։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Սարգսյանի հետ կապված մտահոգությունները վերաբերում են կուսակցության բարի համբավի արատավորմանը, թիմակիցների հասցեին անհիմն ու զրպարտչական հայտարարություններին, ինչպես նաև հնարավոր շահերի բախման դրվագներին։

Հավելենք, որ Հայկ Սարգսյանն այս տարվա հուլիսին Factor TV-ին ասել էր, որ ՔՊ-ից դուրս գալու մտադրություն չունի։ 

Արփի Հակոբյան