Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՊԵԿ-ը Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտել է բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։ Ըստ կոմիտեի՝ թերհայտարարագրված շրջանառությունն ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ 653.5 մլն դրամ, իսկ պետական բյուջե արդեն վճարվել է 439.2 մլն դրամ։ Երեք անձ ձերբակալվել է, երկու դեպքով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում  Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների օտարման ընթացքում գործարքների փաստացի արժեքները մի շարք դեպքերում էականորեն գերազանցել են պայմանագրերում նշված գումարները։ Գնորդներից գումարների մի մասը նախատեսվել է ստանալ կանխիկ եղանակով, մինչդեռ պայմանագրերում արտացոլվել են ավելի ցածր արժեքներ: Այս ամենի հետևանքով հարկային հաշվարկներում ամբողջությամբ չեն արտացոլվել իրացման իրական շրջանառություններն ու դրանցից առաջացող հարկային պարտավորությունները։ Նշված հանգամանքները փաստական տվյալներով ստուգելու նպատակով երեք կառուցապատողների նկատմամբ իրականացվել են հսկիչ գնումներ։

Մասնավորապես, դեպքերից մեկով 187.1 ք/մ մակերեսով բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռքբերման համար կողմերի միջև համաձայնեցվել է շուրջ 1,172,600 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք, որից 467,750 ԱՄՆ դոլարը նախատեսվել է վճարել կանխիկ եղանակով։ Հսկիչ գնման շրջանակում կառուցապատող ընկերության գրասենյակում տնօրենին կանխիկ վճարման ենթակա գումարից  փաստացի փոխանցվել է 250 հազար ԱՄՆ դոլար։

Հսկիչ գնումներից հետո հարկվող օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երեք անձ ձերբակալվել է։

Հաստատվել է բնակարանների գնման իրավունքների փաստացի իրացման և պայմանագրերում արտացոլված արժեքների միջև էական տարբերության առկայությունը։ Մասնավորապես, դեպքերից մեկով կառուցապատողի կնքած պայմանագրերում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է 1.3-2.1 մլն դրամ, մինչդեռ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ բնակարանների գնման իրավունքի փաստացի իրացման արժեքը կազմել է 6000-7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքի իրացման արժեքն էլ  կազմել է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Միաժամանակ, արձանագրվել են խոշոր չափերով կանխիկ վճարումների ընդունման դեպքեր այնպիսի գործարքների շրջանակում, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Մինչդեռ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նման գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող վճարումները և դրանց ստացումը պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Երեք դեպքի արդյունքում բացահայտված թերհայտարարագրված իրացման շրջանառությունն ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, իսկ դրանից առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ շուրջ 653.5 մլն դրամ։ Բացահայտված դեպքերից երկուսով ՀՀ քննչական կոմիտե են ուղարկվել հանցագործության մասին հաղորդումներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Երրորդ դեպքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումներից հետո տնտեսվարող սուբյեկտը ճշգրտել է ներկայացված հարկային հաշվարկները և լրացուցիչ հայտարարագրել համապատասխան հարկային պարտավորությունները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջե արդեն վճարվել է ընդհանուր 439.2 մլն դրամ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային ռիսկերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով անշարժ գույքի իրացման իրական արժեքների թերհայտարարագրման, գործարքների արժեքների մի մասը չփաստաթղթավորելու և օրենքով նախատեսված անկանխիկ վճարումների պահանջները շրջանցելու ռիսկերը։