ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր

Լուրեր

06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ 24 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 3 մլն դրամի ապրանքների տեղափոխում կամ մատակարարում՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ։ Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 62.5 մլն դրամ։

17 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 242.5 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքի գումարը՝ 126.1 մլն դրամ։

14 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելու, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմել է 27 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում 35 հարկ վճարող ներկայացրել է ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ։ Դրանցով իրացման շրջանառությունը բարձրացվել է 1.5 մլրդ դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 249.2 մլն դրամ հարկ։

ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 646 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր։ Դրանցով ինվոյսային արժեքը բարձրացվել է 931.4 մլն դրամով, և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 186.2 մլն դրամ հարկ։

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 5 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ։ Դրանցից 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 281.7 մլն դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է 55.4 մլն դրամ շահութահարկ։ Եվս 2 դեպքով ծախսերը նվազեցվել են 54.6 մլն դրամով, ինչի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 4 մլն դրամ շահութահարկ։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորել է գործել օրենքի շրջանակում և հետևել օրենսդրության պահանջներին։