Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Պաշտպանները հայտնել են, որ նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

«Նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել»,-հայտնել են փաստաբանները։

Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք չեն խուսափել նիստին լրագրողների ներկայությունից, ինչպես նախկինում, սակայն դատարանը թույլ չի տվել։ Նա պնդեց՝ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում։

«Այս պահին մենք ունենք կյանքի և առողջության համար առաջացած լրջագույն վտանգ, որը առաջացել է նրա կալանքի պատճառով, և էս պայմաններում այլևս, երբ որ կշեռքի վրա ենք դնում հանգամանքները, կարծում ենք, որ այլևս էս կապակցությամբ լռելը ճիշտ չի»,- նշել է Սարգսյանը։

Անդրադառնալով մեղադրանքի կողմի պնդումներին, թե Խաչատրյանը հրաժարվում է ՄՌՏ հետազոտություն անցնելուց, ինչպես նաև վարչապետի հայտարարությանը «սիմուլյանտության» մասին՝ փաստաբանը պարզաբանել է, որ 2019 թվականից ի վեր Խաչատրյանն անցել է ավելի քան 10 ՄՌՏ հետազոտություն (ինչպես քննիչի ու դատախազի պահանջով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ)։

Սարգսյանի խոսքով՝ կլաուստրոֆոբիայի, պարանոցի և ուսահոդերի սուր ցավերի պատճառով Խաչատրյանը ՄՌՏ հետազոտություններն անցնում է բացառապես ընդհանուր անզգայացմամբ (նարկոզով/քնեցմամբ), ինչն ամեն անգամ էապես վատթարացնում է նրա նյարդաբանական վիճակը։

«Բժշկին հարց տվեցինք ընդամենը քննիչի ներկայությամբ՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը ևս մեկ անգամ այդ եղանակով կատարելու արդյունքում բացասական ազդեցություն չունենա․․․ Ասաց՝ ոչ, չեմ կարող երաշխավորել»,- հայտնել է փաստաբանը՝ ընդգծելով, որ 2025 թվականի վերջին կատարված ՄՌՏ տվյալներն ու բազմաթիվ փորձաքննություններն արդեն իսկ առկա են գործում։

Փաստաբանը հիշեցրել է, որ 2019 թվականից ի վեր Առողջապահության նախարարների հրամաններով ձևավորված 3 տարբեր բժշկական կոնսիլիումներ (որոնցում ընդգրկված են եղել Հայաստանի գլխավոր մասնագետները) արձանագրել են ողնաշարի ստենոզի առկայությունը և արտերկրում հրատապ վիրահատության անհրաժեշտությունը։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գերմանիայից հրավիրված հանրահայտ մասնագետը, ով նախկինում վիրահատել էր Խաչատրյանին, Հայաստանում հետազոտություններ անցկացնելուց հետո արձանագրել է, որ հայաստանյան կլինիկաներում բացակայում են անհրաժեշտ մոնիտորինգային սարքավորումներն ու գործիքակազմը՝ տեղադրված իմպլանտը (քեյջը) անվտանգ փոխարինելու համար։ Առանց այդ սարքավորումների վիրահատությունը պարունակում է մահվան կամ վերջույթների անդարձելի կաթվածահարման ծայրահեղ ռիսկեր։

Երեմ Սարգսյանը ներկայացրել է նաև Խաչատրյանին ձերբակալելու և դատարան տեղափոխելու դրվագները։ Նրա փոխանցմամբ՝ հունիսին Խաչատրյանին տեղափոխել են պատգարակով՝ ոչ բժշկական «Գազել» մեքենայի հատակին պառկեցրած, իսկ Քննչական կոմիտեի շենքում վերելակի բացակայության պատճառով ԱԱԾ աշխատակիցները նրան կտորի վրա բարձրացրել են աստիճաններով։

Այժմ Քրեակատարողական հիմնարկում Խաչատրյանը զրկված է ինքնուրույն սանհանգույցից օգտվելու և լոգանք ընդունելու հնարավորությունից։ Նրան օրական 3 անգամ այցելում է հատուկ նշանակված խնամակալ/մայրապետ՝ դեղորայքի ընդունումն ու սնունդն ապահովելու համար։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նույն օրը իրավապահները խուզարկել են ինչպես Խաչատրյանի, այնպես էլ նրա որդու բնակարանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներ և մասնաճյուղեր։ Նոր քրեական վարույթում խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։

Եվգենյա Համբարձումյան