Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Արևելյան Երուսաղեմում, այն բանից հետո, երբ Լոնդոնը  պատժամիջոցներ է  կիրառել իսրայելական բնակավայրերի նկատմամբ։ Այս քայլը Իսրայելի և նրա ամենակարևոր արևմտյան դաշնակիցներից մի քանիսի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզման լուրջ սրացում է։

Հյուպատոսությունը բաղկացած է տասնյակ աշխատակիցներից և Մեծ Բրիտանիայի՝ օկուպացված տարածքներում պաղեստինցիների հետ փոխգործակցության կենտրոնն է՝ սկսած հյուպատոսական հարցերից մինչև Պաղեստինի ինքնավարության հետ քաղաքական փոխգործակցություն և օգնության ծրագրեր։  Սաարը նաև հայտարարել է, որ Իսրայելը կհեռացնի Ռամալլահի առաքելության մեջ գտնվող Պաղեստինի անվտանգության աշխատակիցներին մարզող բրիտանացի զինվորական և անվտանգության աշխատակիցներին, կհեռացնի բրիտանացի պաշտոնյաներին Գազայի օգնության և վերակառուցման գործընթացը վերահսկող քաղաքացիական-ռազմական համակարգման կոմիտեից և կարգելի 12 բրիտանացի պատգամավորների մուտքը Իսրայել և օկուպացված Արևմտյան ափ՝ «հակասեմական և հակաիսրայելական գործունեության» պատճառով։

Սաարը չի նշել, թե ինչ միջոցներ են նախատեսվում ևս 11 արևմտյան երկրների նկատմամբ, որոնք նման դիրքորոշում են որդեգրել, ինչպես Մեծ Բրիտանիան, նրանց թվում են՝  Ֆրանսիան, Կանադան, Դանիան և Լեհաստանը։

Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը Համայնքների պալատում ունեցած ելույթում հայտարարել էր պատժամիջոցների մասին, Սաարը բրիտանական կառավարությանը մեղադրել է «ռասիզմի» և «ինքնիշխան պետության ներքին գործերին ու դրա ընտրական գործընթացին բացահայտ միջամտելու» մեջ։

«Իսրայելի հասարակության ճնշող մեծամասնությունն աջակցում է Հրեաստանի և Սամարիայի համայնքներին և ճնշող մեծամասնությամբ դեմ է մեր երկրի սրտում պաղեստինյան ահաբեկչական պետության ստեղծմանը։ Սա այն բանն է, որը Լեյբորիստական ​​կառավարությունը փորձում է պարտադրել Իսրայելին՝ ձախողման դատապարտված միջոցառումների միջոցով։ Դա չի աշխատի»,- ասել է Սաարը՝ օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափը բնորոշելով Իսրայելում լայնորեն օգտագործվող աստվածաշնչյան անվանումով։

«Մենք 2000 տարի անց մեր երկիր չենք վերադարձել, որպեսզի այն կորցնենք ջիհադիստների, իսլամիստների, հակասեմականների, ծայրահեղ ձախականների  ճնշման ներքո։ Դուք ոչ միայն չեք կարողանա վնասել մեզ, այլև կվնասեք ինքներդ ձեզ և ձեր սեփական ազդեցությանը»,- հավելել է նա։

Իսրայելի կողմից մուտքի արգելք սահմանված բրիտանացի քաղաքական գործիչների թվում են Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինը և կուսակցության վետերան պատգամավոր Դայան Էբոթը։

Մեծ Բրիտանիայի կողմից իսրայելական բնակավայրերի դեմ նշանակալի միջոցներ հայտարարելու ակնկալիքների աճի ֆոնին Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը երկուշաբթի կոչ է արել արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպանին։

«Մենք չենք լինելու հակասեմական կառավարության կողմից ոտնահարվող դռան գորգ՝ մի երկրում, որը նվաճվել է արմատական իսլամի կողմից և փորձում է փրկվել տնտեսական ու սոցիալական անկումից՝ հարձակվելով հրեաների և Իսրայել պետության վրա», -գրել է նա X-ում։

Միլիբենդի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը  հայտնել է, որ դիմել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը փակելու առաջարկով։ «Սա պետք է լինի Իսրայելի վճռական պատասխանը բրիտանական հանդգնությանը»,- գրել է նա X-ում։

Մեծ Բրիտանիայի քայլը ողջունել են իսրայելական մի շարք խաղաղասիրական կազմակերպություններ։

Պաղեստինի նախագահությունը նույնպես ողջունել է Լոնդոնի քայլը՝ այն անվանելով «կարևոր քայլ՝ Իսրայելի գաղութատիրական բնակավայրերի համակարգին և պաղեստինցի ժողովրդի նկատմամբ նրա խախտումներին հակազդելու ուղղությամբ»։

Հավելենք, որ տասնմեկ երկիր՝ Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան և Շվեդիան, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հրապարակվել է երեքշաբթի։ Դրանում  նրանք «վերահաստատում են իրենց մտադրությունը՝ ազգային սահմանափակումներ սահմանելու և/կամ աջակցելու միջազգային իրավունքի համաձայն անօրինական համարվող բնակավայրերից ապրանքների առևտրի վրա եվրոպական սահմանափակումներին, կամ հայտարարում են, որ ակտիվորեն քննարկում են այս և այլ միջոցառումների ընդունումը՝ համաձայն իրենց ազգային ընթացակարգերի»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի